Thursday, 21 10 2021
18:10
Նոյեմբերի 29-ին Բարսելոնայում կկայանա Միջերկրածովյան Միության հանդիպումը
ԱԱՏՄ-ն խստացված ստուգայցեր է իրականացնում բժշկական լաբորատորիաներում
Դատախազությունը փորձում է նախարարության միջոցով կասկածի տակ դնել դատարանների անկախությունը․ դատավոր Մարաբյան
Դատավոր Մարաբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործով վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին միջնորդությունը մերժվեց
17:50
Թրամփն ազդարարել է TRUTH Social սեփական սոցցանցի գործարկման մասին
Հայաստանի և Դոմինիկայի միջև ազատ վիզայի ռեժիմ կգործի
Գյումրիում տղամարդը փորձել է խեղդամահ անել մորը, մկրատով հարվածել քրոջ դեմքին
Վարչապետն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին
Թբիլիսիում ձերբակալել են 11 թմրավաճառների
Իրանն արգելել է իր բեռնատարների մուտքը Լաչին և Լեռնային Ղարաբաղ․ Ադրբեջանի ուզածը եղավ՝ հայկական կողմի անգործության պատճառով
Տեղի է ունեցել Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի հանրային քննարկումը
Թող աշխատավարձերն ու թոշակներն էլ բարձրացնեն․ քաղաքացիները դժգոհ են գնաճից
17:09
Կորոնավիրուսի համավարակը կարող է շարունակվել 2022 թ.-ի ընթացքում․ ԱՀԿ
Քննարկման շեշտը դրվում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վրա, հուսով ենք կվերսկվեն քննարկումները ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտի շուրջ
16:50
ՆԱՏՕ-ն կհայտարարի ռազմական նորաստեղծությունների 1 մլրդ եվոյի հիմնադրամի ստեղծման մասին
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց հունվարի 2-5-ը և 7-ը աշխատանքային դարձնելու նախագծին
Շատերը վարկի տակ են մտնում, ամաչելով՝ Նոր տարվա տոնին են պատրաստվում, որ հետ չմնան. Վիգեն Խաչատրյան
Փորձելու եմ ճանաչել այս հիասքանչ երկիրը. ՀՀ նախագահը հյուրընկալել է բրազիլական ջիու-ջիթսուի աշխարհի բազմակի չեմպիոն Ռոջեր Գրեյսիին
Ինչքան շատ բիոմետրիկ անձնագիր պատվիրի պետությունը, այնքան մրցույթի մասնակիցը ցածր գին կառաջարկի. Բիչախչյան
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Աթենքում մասնակցում է Եվրոպական խորհրդարանների նախագահների երկօրյա խորհրդաժողովին
Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի կազմն աշխարհի առաջնությունում
ՊԲ-ն ցրելու մասին հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ Արցախի նախագահի խոսնակ
Ով է խժռում տնտեսական արդյունքը Հայաստանում. էկոնոմիկայի նախարարի ակնարկը
15:25
IDBank-ն ու ԵՊՀ-ն ամփոփեցին Գևորգ Արշակյանի անվան կրթաթոշակի մրցույթը
Ամանորյա օրերին պետական ծառայողներն են միայն ամբողջ ծավալով հանգստանում. Վլադիմիր Վարդանյան
15:10
Չինաստանի ռեստորաններից մեկում գազի հզոր պայթյուն է տեղի ունեցել․ կան զոհեր, վիրավորներ
Հայաստանում է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը. ԱԳՆ-ում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
Լուկաս Սելարայանի գոլը
Այս նախագիծը մի փոքր ուշացած է․ Բագրատյանը՝ Վաչե Տերտերյանին
Հայաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել

Վճռական եմ տրամադրված 44 օրյա պատերազմի հանգամանքները բացահայտելու հարցում․ Նորիկյանը հաստատում է՝ կմասնակցի քննիչ հանձնաժողովի աշխատանքին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։

-Պարոն Նորիկյան, մամուլն այսօր գրել է, որ Ձեր գլխավորած կուսակցությունը  ևս երկու արտախորհրդարանական ուժերի հետ միասին մասնակցելու է 44 օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։ Ինչքանո՞վ է այս տեղեկությունը համապատասխանում իրականությանը, ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ հանձնաժողովից։

-Ծանոթ եմ այդ հրապարակմանը։ Ցավում եմ, որ նման սիրողական մակարդակում դատողություններ են անում ու ամբողջ մամուլը դա տիրաժավորում է։ Ասեմ, որ որևէ մեկը  և հատկապես այդ նույն մամուլում հիշատակված անձը չի որոշել նշված մարդկանց մասնակցությունը։ Արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներն առաջադրել են թեկնածուներ և կարելի է ասել  քվեարկության արդյունքում այդ երեք անձինք ներգրավվելու են քննիչ հանձնաժողովում։ Թե ինչ կարգավիճակ կունենան՝ դեռևս պարզ չէ, որովհետև գործող Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով հստակ կարգավորումներ է տրվում քննիչ հանձնաժողովի գործունեության, ձևավորման սկզբունքների մասին։ Անգամ ԱԺ այլ հանձնաժողովի պատգամավորները չեն կարող դառնալ քննիչ հանձնաժողովի անդամ, բացառություն է պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հանձնաժողովի անդամները։ Բայց քանի որ քաղաքական որոշում է կայացվել, ապա այս առումով հաստատում եմ, որ Սամվել Բաբայանը, Դավիթ Սանասարյանը և ես ներգրավվելու ենք այդ աշխատանքներին, բայց ոչ թե Անդրանիկ Քոչարյանի ցանկությամբ, այլ արտախորհրդարանական քաղաքական ուժերի խորհրդակցական ժողովի որոշման հիման վրա։

-Նախկինում շատ հանձնաժողովներ ենք  տեսել, որոնք իրենց չեն արդարացրել։ Ի՞նչ սպասել այս հանձնաժողովից։

-Չգիտեմ, թե վերջնարդյունքում մենք ինչ հանգրվանի կգանք, բայց կարող եմ  ասել, որ ես անձամբ գործադրելու եմ իմ մասնագիտական ունակություններն ու իմ ամբողջ ջանասիրությամբ փորձելու եմ նպաստել ոչ միայն  44 օրյա պատերազմի բռնկման, պարտության պատճառների բացահայտմանը,  այլ մենք  մեր առաջ ֆունդամենտալ խնդիր ենք դնելու։ Այն է՝ ուսումնասիրել արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի ռազմական բաղադրիչը, ինչու ոչ՝ նաև քաղաքական բաղադրիչը։ Բնականաբար հրավիրելու ենք Հայաստանը ղեկավարած բոլոր նախարարներին, Պաշտպանության նախարարներին, Գլխավոր շտաբի պետերին, հրավիրելու ենք նաև գործող վարչապետին։ Հրավիրելու ենք նաև առանձին գեներալների, զորամասերի հրամանատարների։ Իհարկե ես խորապես պահպանելու եմ պետական, ռազմական գաղտնիքը, այդտեղ երկրորդ հարց լինել չի կարող։ Դա բխում է մեր ազգային անվտանգության շահերից։ Բայց այն, ինչ հնարավոր է լինելու ՀՀ օրենսդրության շրջանակներում իրականացնել, որևէ մեկի մոտ թող կասկած չմնա, որ ես ինքս խորամուխ եմ լինելու, որ այդ ամենն իրականցվի։ Թե ինչպիսի արդյունավետություն կլինի՝ դա կախված է լինելու ողջ քաղաքական սպեկտորից։ Մենք՝ քաղաքական ուժերս ցանկանալու՞ ենք  բացահայտել ճշմարտությունը։ Ես ինձ համարում եմ բացարձակապես չեզոք մարդ, որովհետև ոչ նախկինների շրջանակներից եմ ոչ  էլ գործող իշխանության։ Ինձ այնտեղ հետաքրքրում է միայն ճշմարտությունը՝ ովքեր են բացթողումներ արել, ովքե՞ր են սխալվել, ի՞նչ հանգամանքներում են տեղի ունեցել այդ սխալները։ Ի՞նչ հանգամանքների զուգորդման արդյունք էր պատերազմի բռնկումը։ Որո՞նք էին պատերազմի բռնկման  ու պարտության պատճառները։ Սրանք երկու շատ կարևոր հանգամանքներ են։ Արդյոք անխուսափելի էր պատերազմը, կա՞ր հնարավորություն խուսափել, արդյոք հնարավոր էր ավելի վաղ կասեցնել պատերազմը, եթե այո, ապա ինչու դա չի արվել։ Որոնք են եղել արցախյան պատերազմի նախորդ 20 և ավել տարիների չկարգավորված լինելու պատճառները։ Ինչու՞ նախորդ տարիներին ՀՀ Զինված ուժերը համապատասխան հագեցվածությամբ ապահովված չեն եղել։ Արդյոք Զինված ուժերում թալան է տեղի ունեցել, ովքե՞ր են թալանել։ Այն գեներալները ու հրամանատարները, որոնք այս կամ այն ձևով այդ պրոցեսում ներգրավված են եղել, ինչու՞ պատասխանատվության ենթարկված չեն։ Ինչու՞ մեր բանակը պատրաստ չէր այդ պատերազմին։ Սրանք ֆունդամենտալ հարցեր են։ Ես վճռական եմ տրամադրված ու հույս ունեմ, որ մենք կունանանք  որոշակի հանգուցալուծում։ Բայց եթե ես ինքս տեսնեմ, որ այնտեղ կան խնդիրներ, որոնք ուղղակիորեն այլ տրամադրություններ են, որոնք չեն նպաստում այդ հանձնաժողովի բուն նպատակի ծառայեցմանը, վստահ եղել՝ ես ինքս կբարձրաձայնեմ այդ մասին։

Ձեր կարծիքով ինչքանո՞վ  արդյունավետ կարող է գործել մի հանձնաժողով, որը նախաձեռնել  է ստեղծել մի իշխանություն, որի օրոք էլ հենց պատերազմը բռնկվեց։

-Կարևոր չէ, թե ով է նախաձեռնողը։ Կարևորն այն է, որ քաղաքական դաշտի բոլոր սպեկտորները ներգրավված լինեն այդ գործընթացում։ Այսինքն ներգրավված լինեն՝  և՛ գործող իշխանությունը և՛ նախկին իշխանության ներկայացուցիչները, որոնք այս պահին ունեն խորհրդարանական ընդդիմության կարգավիճակ, այն բոլոր ուժերը, որոնք պատասխանատու են եղել հայկական բանակի, արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի համար և նաև այն բոլոր ուժերը  որոնք որևէ առնչություն չեն ունեցել այս գործընթացի հետ։ Օրինակ՝ «Արդար Հայաստան» կուսակցությունը, որն այլ քվոտայի  շրջանակներում մասնակցելու է քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, որևէ  ձևով ներգրավված չի եղել ոչ՛ գործող իշխանության և ոչ էլ նախորդ իշխանությունների մեջ։ Մենք բացարձակապես  չեզոքության տիրույթից ենք հանդես գալու և  օբյեկտիվության առումով առավել բարձր մակարդակ ենք ապահովելու, թող որևէ մեկը չկասկածի։ Իսկ արդյունավետության տեսակետից, կարևոր չէ, թե ով է ստեղծում, կարևորն այն է, թե ինչպես է այդ հանձնաժողովն աշխատելու և ինչպիսի արդյունք է ցույց տալու։ Եթե  ընդամենը իմիտացիոն գործընթաց եղավ, ապա շատ շուտ կփլուզվի, կհեղինակազրկվի և դրանով իսկ կմեծացվեն այն բոլոր կասկածանքները, որոնք առ այս պահը կան։ Եթե գործող ու նախկին իշխանությունները շահագրգռված են ճշմարտության բացահայտման մեջ, ապա պետք է որևէ ձևով չխոչընդոտենք ու հնարավոր ամեն ինչ անեն, որպեսզի ողջ ճշմարտությունը բացահայտվի։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում