Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Ջհանգիրյանը ճիշտ է ասում, «Հոկտեմբերի 27-»-ի գործում ամեն ինչ կա, ուղղակի ինքը այդ փաստերը շրջանցել է․ Բախշյան

Օրերս ԱԺ-ում ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, թե ինքը երբեք չի ասել, որ հոկտեմբերի 27-ի պատվիրատուներն ու բոլոր հանցակիցները բացահայտված են: «2018թ․-ին ինչ ասել եմ՝ ուժի մեջ է: Ամեն ինչ այդ գործի մեջ է, ամեն ինչ բացահայտված է, պարզ է, հիմա էլ նախաքննությունը շարունակվում է։ Այն ժամանակ կարողացել ենք անել անհնարինը։ Այո, իմ գզրոցներում որևէ այլ բան չկա այդ քրեական գործի մասին:  Ես չեմ ասել, թե պատվիրատուներն ու բոլոր հանցակիցները բացահայտված են։ Ես ասել եմ՝ ինչ կա-չկա, այդ քրեական գործի մեջ է»,-ընդգծել է նա:

Այս առնչությամբ, «Հոկտեմբերի 27»-ի սպանդի զոհերից Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Երբ Գագիկ Ջհանգիրյանը կարդա 2019-ի դեկտեմբերին իմ դիմումը, բողոքը գլխավոր դատախազին, որով ես պահանջում եմ վերաբացել Հոկտեմբերի  27-ի անջատված մասով գործը, ինքն այնտեղ այնքան փաստեր կտեսնի, որոնց վրա ուշադրություն իրենք չեն դարձրել, դիտավորյալ կամ ոչ դիտավորյալ շրջանցել են:

Ինքը մի բան  ճիշտ է ասում, այդ գործի մեջ ամեն ինչ կա. և պատվիրատուն, և կատարողների մասին, և այն մասին, թե բացի այդ 7 հոգուց, որ դատապարտվեցին, էլ ովքեր են, կան, թե չկան: Իսկապես այդ քրեական գործի մեջ ամեն ինչ կա, ուղղակի ստացվում է, որ ինքը լինելով դատախազ, լինելով այդ գործի գլխին կանգնած մարդ, այդ փաստերը շրջանցել է: Ու հիմա ինքն ընդամենը դա է ասում, որ այդ բոլոր փաստերը գործի մեջ կան: Ուղղակի չի ասում, թե այդ ոնց եղավ, ինչու ինքը լինելով այդ գործի անմիջական ղեկավար, չի տեսել դրանք: Ոնց եղավ, որ չի տեսել»:

Բախշյանը հավելեց, որ ինքը շարունակում է դիմել, անհանգստացնել ԱԱԾ-ի այդ խմբի ղեկավարին, ով պարտավոր է իր դիմումը հետաքննել. «Ոչ մի նոր բան չեն ասում: Անընդհատ ասում են՝ շուտով, շուտով, բայց այդ շուտովը երբ է  գալու, ես չգիտեմ: «Հոկտեմբերի 27»-ի գործը էլի ուզում են մի խորը դարակի մեջ դնել: Թե ում է  դա ձեռնտու, ես չգիտեմ: Ով է շահելու, հաստատ պետությունն էլի տուժելու է, արդարադատությունը տուժելու է»:

Հարցին, թե ակնկալիք կա՞ որ այս իշխանության օրոք այդ գործը կբացահայվի, Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Ոչ մի հույս, ոչ մի լույս այդ ուղղությամբ չեմ տեսնում: Չեմ տեսնում շահագրգռվածություն պետական բարձր մարմնի կողմից: Չեմ տեսնում վարչապետի կողմից մի քայլ, որ ինքը հետաքրքրվի, մտահոգվի, թե ինչ է եղել, ովքեր են եղել կազմակերպիչներն ու պատվիրատուները: Դա ոչ միայն ինձ, այլ մեր հասարակությանը շատ մտահոգում է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում