Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ Որոտան բնակավայրի մոտ ադրբեջանական կողմը նախ տեղադրել է ոստիկանական անցակետ, իսկ արդեն մի քանի օր է՝ ստուգում է իրանական բեռնատարները: Երեկ նաև հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները իրանցի երկու վարորդի են ձերբակալել։ Արդյոք Ադրբեջանի քայլն անուղղակի ուղերձ է Իրանին։ Հայաստանը ենթարկվելով ճնշումներին՝ գնում է հնարավոր փաստաթղթի ստորգրմա՞նը։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Սարո Սարոյանի հետ: