Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Քանի հայ ֆուտբոլիստ է խաղում Եվրոպական թոփ լիգաներում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և մեր ակումբների միջազգային ասպարեզում համեմատաբար մրցելույթների ֆոնին տեղի են ունենում կարևոր զարգացումներ, որոնք դրական երանգներ են հաղորդում հայկական ֆուտբոլին։ Խոսքը վերաբերվում է արտերկրում հանդես եկող մեր ֆուտբոլիստների առաջխաղացումներին։ Այսօր ունենք միանգամայն դրական պատկեր, մասնավորապես եվրոպական ակումբային ֆուտբոլի կտրվածքով։ Ավելի ստույգ, վերջին շրջանում ավելանում է հայ ֆուտբոլիստների թիվը, որոնք ելույթ են ունենում թոփ առաջնություններում։ Եվ այսպես․ եվրոպական թոփ 5 առաջնություներից չորսում ունենք ներկայացուցիչներ (Իտալիա, Իսպանիա, Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա)։ Իտալիայի Ա սերիայում ընթացիկ մրցաշրջանում ելույթ է ունենում Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։Վերջինս նախորդ մրցաշրջանում «Ռոմայի» կազմում գոլ + գոլային փոխանցում հաշվարկում տևական ժամանակ առաջատարների շարքում էր ոչ միայն Իտալիայում այլ թոփ 5 լիգաներում։ Գերմանական Բունդեսլիգայում Հայաստանը ներկայացնում է Սարգիս Ադամյանը, որը ելույթ է ունենում «Հոֆենհայմում»։

Բունդեսլիգայի հենց մեկնարկային տուրում Ադամյանը դարձավ գոլի հեղինակ՝ ցույց տալով, որ «Հոֆենհայմի» համար կարևոր խաղացող է։ Ադամյանը լավ ելույթով աչքի ընկավ Հայաստանի ազգային հավաքականի կազմում, նպաստելով մարտին գրանցված երեք կարևոր հաղթանակներին։ Նախորդ տարվա դեկտեմբերին Իսպանիայի լա Լիգայում նորամուտը նշեց «Լևանտեի» 19-ամյա կիսապաշտպան Էդգար Սևիկյանը։ Ամռանը մամուլում տարածված տեղեկությունների համաձայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցում է այս ֆուտբոլիստի հետ և ՀՀ քաղաքացիություն ստանալուն պես Սևիկյանը պաշտոնապես կդառնա Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստ։ Սևիկյանը Լա լիգայի մեկնարկած առաջնությունում դեռևս հանդիպում չի անցկացրել։ Փոխարենը այս ֆուտբոլիստը սեպտեմբերին հրավիրվեց Ռուսաստանի երիտասարդական հավաքական և մասնակցեց Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Մալթայի և Իսպանիայի դեմ հանդիպումներին։ Հուսով ենք, որ Սևիկյանի Հայաստանում խաղալու հարցը ի վերջո դրական լուծում կստանա, որի արդյունքում կունեանք ազգային թիմի երկու ֆուտբոլիստը, որոնք ելույթ են ունենում Իսպանիայի բարձրագույն դիվիզիոնում։ Ամռանը Լա լիգայում հայտնվեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպանության առաջատար Վարազդատ Հարոյանը երկու տարվա պայմանագիր կնքելով «Կադիսի» հետ։

Վերջինիս մեկնարկային կազմում Հարոյանն արդեն անց է կացրել 3 պաշտոնական հանդիպում։ Եվ վերջապես, այս տարվա ապրիլին Ֆրանսիայի Լիգա 1-ում ելույթ ունեցող «Նանտում» հայտնվեց կիսապաշտպան Գոռ Մանվելյանը։Նա մինչ այս ելույթ էր ունենում «Նանտի» երիտասարդական թիմում, սակայն արդյունավետ ելույթներից հետո պրոֆեսիոնալ պայմանագիր կնքեց հիմնական թիմի հետ։ «Նանտի» կազմում հայ կիսապաշտպանը մասնակցել է ընկերական հանդիպման։ Մանվելյանի՝ Հայաստանի հավաքականին միանալու վերաբերյալ դեռևս տեղեկություններ չկան։ Կարծում ենք սակայն այս ֆուտբոլիստը ևս Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի տեսադաշտում է և նրան ևս կարելի է համարել մեր գլխավոր թիմի իրական թեկնածու։ Փաստորեն հայ ֆուտբոլիստ չկա թերևս Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Այսօր կան իրական նախադրյալներ, որ մոտ ապագայում Հայաստանի ազգային հավաքականում ելույթ ունենան ֆուտբոլիստներ, որոնք ներկայացնում են Եվրոպական թոփ 4 առաջնությունները։ Ուրախալի, որ նշված 4 ֆուտբոլիստներից 2-ը՝ Սևիկյանը և Մանվելյանը, ընդամենը 19 տարեկան են և ունեն հնարավորություն ամրապնդվելու աշխարհի ուժեղագույն առաջնություններում։ Մարտին Հայաստանի ազգային հավաքականում անցկացրած գերազանց հանդիպումներից հետո տեղեկություն տարածվեց, որ իսպանական տիտղոսակիր ակումբներից «Սևիլիան» հետաքրքրված է Երևանի ԲԿՄԱ-ի 20-ամյա կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանի ծառայություններով։

Հիշեցնենք, որ Խոակին Կապառոսը երկար տարիներ աշխատել է այս թիմում՝ զբաղեցնելով նաև գլխավոր մարզչի պաշտոնը։ Վերջերս տեղի ունեցած մամուլի ասուլիսում Կապառոսը հայտարարեց, որ բացի Հարոյանից՝ մեր հավաքականի այլ ֆուտբոլիստներ ևս մոտ էին Լա լիգայում հայտնվելուն, բայց գործարքները տարբեր պատճառներով չեն կայացել։ Կարելի է ենթադրել, որ Շաղոյանն իսկապես եղել է «Սևիլիայի» ուշադրության կենտրոնում, բայց․․․։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում