Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Խաղողագործները պահանջում են մարզպետին․ որևէ լուծում չկա խնդրին

Երեկ Ազգային Ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն անդրադարձավ խաղողի մթերման հետ կապված բողոքներին։ Պապիկյանը նշեց, որ խաղողի գնի մթերման թեմայով այսօր մթերող ընկերությունների ներկայացուցիչների հետ խորհրդակցության արդյունքում որոշվել է տեխնիկական սորտի խաղողի գինը սահմանել 130 դրամ։  Պապիկյանը նաև նշեց, որ հանդիպել է խաղողագործների հետ, որոնց միակ խնդիրը խաղողի գինն է։

Նշենք, որ Արարատի մարզի մի շարք համայնքներում բնակիչները շարունակում են բողոքի ակցիաներ։

Այս պահին էլ Արարատի կոնյակի և գինու գործարանի մոտ խաղողագործները շարունակում են բողոքի ակցիա իրականացնել։ Նշում են, որ Պապիկյանի ասածները իրականությանը չեն համապատասխանում։ Խաղողագործ Արմենը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Պապիկյանի հայտարարությանը, որ մթերող ընկերությունների ներկայացուցիչների հետ խորհրդակցության արդյունքում որոշվել է տեխնիկական սորտի խաղողի գինը սահմանել 130 դրամ, նշեց, որ այդ գնի հետ էլ են համաձայն, սակայն այս գինն էլ իրենց ծախսերը չի «հանում»․

«Ամեն տարի այս ամսին մենք 50 տոկոսը մթերել ենք։ Հիմա մինչև այս ամսվա՝ սեպտեմբերի վերջ, վարկեր ունեմ վերցրած, որ պետք է փակեմ։ Ես հիմա գնամ բանկ ինչ ասեմ, ասեմ խաղող մթերել են, փողս չեն տալիս, կամ չեն մթերո՞ւմ իմ խաղողը։ Ամբողջ  տարի ես աշխատել եմ, որ այս ամիս տանեմ բանկի գումարը փակեմ, իմ երեխուն էլ հաց ու ջուր առնեմ։ Հիմա ես ասենք սև ցուցակ եմ ընկնելու բանկում, քանի որ ժամանակին չեմ կարողանալու վճարել»,-ասաց խաղողագործը։

Նա նշեց, որ խաղողն այս պահին էլ մնացել է դաշտում, ստիպված 130 դրամին էլ համաձայն են․ «Սա ստացվում է՝ ձրի խաղող եմ մշակում, տանում տալիս իրենց։ Երկրի ղեկավարությունը պետք է մտածի խաղողագործների մասին»,-ասաց նա։

Արմենը նշեց, որ Հոկտեմբերյանի գործարանը 150 դրամով վերցնում է խաղող, սակայն իրենք մենք չունենք պայմանագիր Արարատի կոնյակի և գինու գործարանի հետ։

«Թող գա մարզպետը, հանդիպի ժողովրդին, ասի, որ խնդիրն այս տարբերակով կլուծենք, ասենք՝ ասում են խաղողը չի մնա, բայց արդեն ամեն օր փչանում է խաղողը, հասկացեք՝ ամեն օր է փչանում»,-ասաց հուսահատ խաղողագործը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում