Friday, 19 04 2024
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»

ԵՄ ներկայացուցիչը Երասխից հետո. ամեն անգամ նորովի

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայաստանյան այցի ավարտին գրառում է արել, որ լավ այց էր և հատապես լինելով Երասխում արձանագրել է, թե որքան մոտ են Հայաստանի ու Ադրբեջանի դիրքերը և կարևոր է քայլեր անել սահմանի լարվածությունը նվազեցնելու համար: Կլաարը նշել է, որ Եվրամիությունը պատրաաստ է օգնել լարվածության թուլացմանը: ԵՄ հատուկ ներկայացուցիչը առաջին եվրոպացի պաշտոնյան չէ, որ հայտնում է ԵՄ այդ պատրաստակամությունը: Ամբողջ հարցը շարունակում է մնալ այն, թե Եվրամիությունը կոնկրետ ի՞նչ քայլերի է պատրաստ այդ լարվածության թուլացման համար, և ինչի՞ց են կախված այդ քայլերը:

Հայաստանում կա տարածված կարծիք, թե  Եվրամիությունն այդպիսով Հայաստանին է անում որոշակի առաջարկներ, բայց Երևանը մերժում է դրանք և դիտարկում ռուսական միջնորդությունը կամ դերակատարությունը: Առերևույթ իրատեսական հնչող այդ գնահատականը խորքային առումով սակայն քիչ կապ ունի իրականության հետ: Հարկավոր է արձանագրել սկզբունքային մի բան, որ՝ ոչ թե Հայաստանն է ընտրել ՌԴ դերը, այլ Ռուսաստանն այդ դերը «նվաճել» կամ «ստացել» է ռեգիոնալ և աշխարհաքաղաքական, ռազմա-քաղաքական զարգացումների արդյունքում: Այստեղ կան բազմիմաստ, բազմաշերտ, օբյեկտիվ ու սուբյեկտիվ իրողություններ, սակայն անհրաժեշտ է հասկանալ թերևս բավականին պարզ մի բան՝ Եվրամիությունն ուժային կենտրոն է, ինչպես Ռուսաստանը, ու Եվրամիությունը տարբեր գործոնների հետևանքով տանուլ է տվել Ռուսաստանին, առնվազն այն իրավիճակի առումով, որ կա օրինակ Կովկասում: Իհարկե այդ հանգամանքը միարժեք չէ և գուցե զիջելով Ռուսաստանին տակտիկական առումով, ռազմավարական իմաստով Եվրամիությունը դիտարկում է ավելի լայն գերակայություն: Սա Բրյուսելի կամ ԵՄ առանցքային մայրաքաղաքների հաշվարկի հարց է, բայց բոլոր դեպքերում միամտություն է մտածել, թե Կովկասում եվրոպական շահերի սպասարկման խնդիրը Երևանի «այո»-ն կամ «ոչ»-ն են: Այնպես չէ անշուշտ, որ դա չունի որևէ նշանակություն, սակայն Կովկասում խաղն ու դերակատարները չափազանց շատ են, միայն Երևանի դիրքորոշումով Եվրամիության ճակատագիր կամ «դեր» կանխորոշելու համար: Ըստ այդմ, հարցը վերստին գալիս է կետի՝ Եվրամիությունը որքանով է պատրաստ բավականին կոշտ դիմակայության ու մրցակցության և ինչ առաջնահերթություններ ունի Կովկասում, Կովկասը նրա համար սակարկության ռեսո՞ւրս է, թե՞ ռազմավարական նպատակ:

Թվում է, որ Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրով նախատեսվող հսկայական ֆինանսական օժանդակությունը՝ Հայաստանին և Վրաստանին, համախառն մոտ տասնյակ միլիարդի հասնող, վկայում է այն մասին, որ Կովկասը ռազմավարական նպատակ և առաջնահերթություն է, քան սակարկության ռեսուրս: Բայց, նախ պետք է հասկանալ իհարկե, որ, օրինակ Թուրքիայի հետ միգրանտների հարցում սակարկության համար Եվրամիությունը ծախսել է թերևս ոչ պակաս փող, և բացի այդ, Վրաստանին և Հայաստանին հատկացումները դեռ մտադրության փուլում են և պետք է հասկանալ, թե մինչ դրանք վերածվեն հաստատուն քաղաքական որոշման, ինչ տեսք կստանան: Հատկապես, որ այստեղ կան թե արտաեվրոպական, թե ներեվրոպական բազմաթիվ գործոններ, հատկապես նոր գերխնդրի՝ Աֆղանստանի և փաստորեն միգրացիոն նոր ճգնաժամի զգայուն հեռանկարի կամ ռիսկի պայմաններում: Հետևաբար, երբ Եվրամիության պաշտոնյաները հնչեցնում են հայ-ադրբեջանական սահմանային լարվածության թուլացմանն աջակցելու պատրաստակամություն, թերևս ընդհանուր գործի օգտակարության համար կարևոր կլինի փոքր ինչ առարկայացնել, թե հատկապես ի՞նչ առաջարկներ ունեն, ինչ մեխանիզմներ, ինչ լծակներ, ինչ պատկերացումներ ու մոտեցումներ: Այլապես տպավորություն է, որ Եվրամիության պաշտոնյաները ամեն անգամ «նորովի»  են հայտնաբերում Կովկասը, և ամեն անգամ չգիտեն, թե ինչ անել այդ «նոր տպավորությունների» հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում