Thursday, 25 04 2024
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են

Քոչարյանի և իր խմբակի ակտիվացումը կարող է պայմանավորված լինել ապօրինի գույքի բռնագանձման գործերով

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը

Պարոն Սաֆարյան, Ռոբերտ Քոչարյանն ակտիվացել է, սեպտեմբերի 14-ին տեղի է ունեցել «Հայաստան» դաշինքի հավաքը, որտեղ նա հանձնարարականներ է տվել մեծացնել հանրային ակտիվությունը, վելի ակտիվացնել աշխատանքները Դաշինքի և հանրության միջև, ստեղծել կազմակերպչական էլ ավելի արդյունավետ ստորաբաժանումներ, և հասնել «Հայաստանը քայքայող ու կործանման տանող իշխանության» օր առաջ հեռացմանը: Ձեր կարծիքով այս ակտիվացումն իր մեջ որևէ վտանգ պարունակո՞ւմ է, թե ոչ:

Եկեք ֆիքսենք, որ ընտրություններից հետո,  խորը դեպրեսիոն տրամադրություններ են «Հայաստան» դաշինքի համակիրների շրջանում և մեղադրանքներ, որոնք նույնիսկ անթաքույց են եղել այս տարիների ընթացքում, երբ նույն դաշինքի հետ ճանապարհ անցած անձինք բացահայտ քննադատել են, որ նրանք պատգամավորական մանդատներն ստացել են և մոռացել են, թե ինչ են խոստացել և այլն: Ակնհայտորեն, Ռոբերտ Քոչարյանը խնդիր ունի ցույց տալու հանրությանը, որ ինքը շարունակում է պայքարը, առավել ևս որ Ազգային ժողովում երկու ընդդիմադիր դաշինքների բեմելը շատ անհաջող էր, որն էլ ավելի մեծ հարված հասցրեց խորհրդարանական ընդդիմություն կոչվածին: Հիմա իրենք ստիպված են ինչ-որ բանով ցույց տալ, որ բոլոր ոլորտներում աշխատելու են և այդ աշխատանքով հասնելու են արդյունքի:

Իրենցից եկող վտանգ, առհասարակ, կա՞, ասենք հեղաշրջման վտանգ:

Իհարկե կա, միշտ կա այդ վտանգը: Այս կոնֆիգուրացիայով խորհրդարանից վտանգ կա, որովհետև նրանք կարող են ուղղակի իմիտացիոն ֆոնը պահպանել, թեկուզ այդ նվազագույն նպատակը լուծելու համար, սպասելով հարմար պահի, երբ երկիրը հերթական անգամ կհայտնվի քաղաքական տուրբուլենտության գոտում,  և կփորձեն պղտոր ջրում ձուկ որսալ:

Մյուս կողմից իշխանությունը արդյոք կարողանո՞ւմ է անել հանրության սպասելիքներն արդարացնող քայլեր, որոնք որոշակիորեն կչեզոքացնեն այդպիսի վտանգները:

Իշխանության բախտը միայն բերել է նրանով, որ հասարակությունն իր մեծամասնության մեջ մերժում է նախկիններին և նրանց վերադարձը: Ասել, որ իշխանությունն էֆեկտիվ գործում է և կարողանում է չեզոքացնել նրանց հարուցած վտանգները, չենք կարող, որովհետև Ազգային ժողովում նրանց հարաբերություններից  միայն լեզվակռիվներն են ֆիքսվում:

Վերջին շրջանում դատաիրավական համակարգում տեղի ունեցող փոփոխությունները, մի շարք հայտնիների ձերբակալությունները կարո՞ղ են հասնել մինչև Ռոբերտ Քոչարյանին:

Կարող է հասնել: Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի և իր խմբակի ակտիվացումը կարող է պայմանավորված լինել նաև դրանով, որովհետև ինչպես արդարադատության նախարարն է նշել, շուրջ 300 գործեր քննվում են ապօրինի գույքի  հետ կապված և նկատելիորեն դա կարող է նրանց կոնսոլիդացնող և պայքարը իշխանափոխության քողածածկույթի տակ շարունակելու   նոր դրդապատճառ ստեղծել: Հետևաբար, խոսքը ոչ միայն այդ կարկառուն անձանց, ինչպես նախկին գլխավոր դատախազն է և այլք, ձերբակալություններն են, այլ նաև ապօրինի գույքի բռնագանձումը, որից մահու չափ վախենում են ընդդիմադիրները:

Ըստ էության, Քոչարյանը հնարավոր է՝ վախենում է իր ունեցվածքի կորստից, դրա համար ակտիվանո՞ւմ է:

Դա իրեն գործելու հաջորդ շարժառիթն է տալիս: Բացի սեփական փլուզված ճանապարհը վերականգնելու փորձը, նաև այդ դրդապատճառը կա:

Խորհրդարանական մեծամասնությունը կարողանո՞ւմ է  դիմակայել այդ տեսակ ընդդիմությանը:

Խորհրդարանում կարողանում են, այնպես չէ, որ թույլ են տալիս նրանք ինչ ցանկանան՝ անեն: Ըստ էության, որքան էլ տգեղ էր, բայց պատժեցին սանձարձակ վարքագծի համար, բայց ես կարծում եմ, որ  քաղաքական հարթության մեջ, այնուաամենայնիվ, դեռևս նրանց լիկվիդացնելու տեսանելի  և արդյունավետ քայլեր դեռևս չկան:

Ընդդիմությունը հայտարարում էր, որ փողոցում էլ ենք պայքարելու, ԱԺ-ում էլ: Փողոցում պայքարի որևէ հեռանկար նրանք ունե՞ն այս պահին:

Ոչ, չունեն: Դրա մասին մոռանալ է պետք, որովհետև, ըստ էության, նրանք ընտրություններին մասնակցելով, առավել ևս ընտրությունների արդյունքների բողոքարկման հետ կապված լուրջ ու համոզիչ փաստեր չներկայացնելուց հետո նրանց հիմնական հարթակը Ազգային ժողովն է, որովհետև ակնհայտորեն ոչ նրանց պրոֆեսիոնալ որակները, ոչ մարդկային որակները, ոչ բարոյական որակները բավարար չեն այդ աշխատանքն անելու համար: Նրանք շատ անհանգստացած են, որ հնարավոր է, որ խորհրդարանից դուրս, այսպես ասած, ընդդիմափոխություն տեղի ունենա, և որը տեղի է ունենալու: Դրա համար պնդում են, թե պայքարը թեժ են պահելու նաև խորհրդարանից դուրս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում