Sunday, 28 05 2023
ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը այցելել է Սարդարապատի հուշահամալիր ու ծաղիկներ խոնարհել
Եթե Տիգրանաշենը տան, ամբողջ Հայաստանի համար է խնդիր լինելու
Այսօր մենք կրկին ապրում ենք վճռորոշ ժամանակաշրջանում և կրկին ստիպված ենք պայքարել մեր լինելության համար. Արցախի նախագահ
Ոչ թե արյուն, այլ դատաստան. ինչի կարիք ունի հանրությունը
12:45
Իրանի պաշտպանության նախարարությունը նոր բալիստիկ հրթիռ է ներկայացրել
12:30
Ֆրանսիայում ցույցերը նոր թափ են առնում
12:15
Սեուլն Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու հարցը կքննարկի տեղում իրավիճակն ուսումնասիրելուց հետո
12:00
Մեծ Բրիտանիայում ուկրաինացի 20 օդաչուներ կսկսեն վերապատրաստվել F-16- երի վրա
11:45
«Քիշնևի գագաթնաժողովը մեզ հնարավորություն կտա աջակցել Երևանի և Բաքվի միջև բանակցություններին»․ Մակրոնը՝ Ալիևին
Ադրբեջանի դատարանը կալանավորման որոշում է կայացրել երկու հայ զինծառայողների նկատմամբ
Ստեփանակերտում գազի բալոնի պայթյունից փլուզվել է ավտոտնակի պատը. փլատակների տակից հայտնաբերվել է 34-ամյա բնակչի դին
Պատմական հանգույցները հանգուցալուծելու պահը հիմա է. Նիկոլ Փաշինյան
Թուրքիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը
Որոշակի իրադարձությունների դադարեցումը կարող է ծանր հետևանքներ ունենալ ՀՀ տնտեսության համար
Մայիսի 28-ը Հայաստանի Առաջին Հանրապետության օրն է
Ադրբեջանի առաջարկն, իհարկե, չի ընդունվի, դիմումն էլ, որ ներկայացրել են Եվրոպական դատարան, վստահ եմ` կմերժվի
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում համայն աշխարհասփյուռ մեր ժողովրդին Հանրապետության տոնի առիթով
ՌԴ-ում բացի հասարակ զորակոչից՝ կլինի նաև ուրիշ դասի քաղաքացիների զորակոչ, որոնք առնչություն ունեն ռազմական ոլորտի հետ
09:45
Աֆղանստանում 2,3 միլիոն երեխա կանգնած է թերսնման վտանգի առաջ. ՄԱԿ
Ուղիղ. Առաջին Հանրապետության 105-ամյակը՝ Սարդարապատի հուշահամալիրում
09:15
Առաջիկա 5 տարիներին մոլորակի ջերմաստիճանը նոր ռեկորդներ կսահմանի. ՄԱԿ
Բացահայտում, որ անհրաժեշտ է Հայաստանի հանրությանը հաղորդուղիների թեմայով
00:00
Գերմանիայում ուկրաինացի զինվորականները սկսել են վարժանքները ամերիկյան «Abrams» տիպի տանկերի վրա
Ադրբեջանի քաղաքացին չի կարող քշել Ֆիզուլի և «պիկնիկի» նստել Վարանդայի ջրամբարի ափին
«Նրանց մեծագույն առաքելությունը խանութներում գաղտնագողի ու վախվորած լուսանկարելն ու դրանք հրապարակելն է»․ Արցախի պետնախարար
Ստեփանակերտում գազի բալոնի պայթյունը 34-ամյա բնակչի մահվան պատճառ է դարձել
Երկու հայ զինծառայողի ապօրինի առևանգումը պարտավորություններից շեղվելու փորձ է․ ՀՀ ԱԳՆ
Վթարի ենթարկված պատանի ըմբիշներին խիստ անհրաժեշտ է արյուն
Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ
Աճառյան փողոցի շենքերից մեկում բռնկված հրդեհը մարվել է

Հայաստանը «Էքսպո 2020 Դուբայ» ցուցահանդեսին կներկայանա «Էթնոթեք» կոնցեպտով

2021 թ. հոկտեմբերի 1-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում կմեկնարկի «ԷՔՍՊՈ 2020 ԴՈՒԲԱՅ» համաշխարհային ցուցահանդեսը, որին առանձին տաղավարով կմասնակցի նաև Հայաստանը: Տարվա խոշորագույն բիզնես-մշակութային միջոցառումը կտևի շուրջ 6 ամիս՝ մինչև 2022 թ. մարտի 31-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և Էքսպոյում Հայաստանի տաղավարի հաղորդակցության թիմը աշխատանքային հանդիպում էին կազմակերպել հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ ցուցահանդեսի ընթացքում ԶԼՄ-ների աշխատանքի կազմակերպման և ընդհանուր առմամբ Հայաստանի մասնակցության թեմայով: Կազմակերպիչները հայ լրագրողներին ներկայացրեցին «Էքսպո 2020»-ին հավատարմագրվելու ընթացակարգը:

«Բոլոր լրատվամիջոցները կարող են գրանցվել համակարգում և ամբողջ 6 ամսվա ընթացքում ստանալ ցուցահանդեսի լուսաբանման համար անհրաժեշտ տեղեկատվություն՝ տեսանյութեր, լուսանկարներ և մամուլի հաղորդագրություններ, որպեսզի հնարավորություն ունենան նույնիսկ հեռվից լուսաբանելու միջոցառման ամբողջ ընթացքը: Այսինքն՝ այն ամենը, ինչ տեղի է ունենալու Էքսպոյի շրջանակներում, անընդհատ թարմացվելու է ներկայացված հարթակում, և միայն հավատարմագրված լրագրողները մուտքի հնարավորություն կունենան դեպի այդ ամբողջ տեղեկատվությունը», – «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարարության մամուլի քարտուղար Գայանե Անտոնյանը՝ հորդորելով հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հնարավորինս շուտ գրանցվել «Էքսպո 2020 Դուբայ»-ի կայքում, քանի որ ցուցահանդեսի մեկնարկին ընդամենը 2 շաբաթ է մնացել:

Իսկ գրանցվելու համար, ինչպես տեղեկացրեց «Էքսպո 2020 Դուբայ»-ում Հայաստանի տաղավարի հաղորդակցության թիմի ղեկավար Արմեն Ախիյանը, անհրաժեշտ է մուտք գործել media.expo2020dubai.com էլեկտրոնային հասցեով՝ լրացնելով անհրաժեշտ տվյալները:

Ինչ վերաբերում է ցուցահանդեսի բովանդակությանը և մասնավորապես Հայաստանի մասնակցությանը, ապա «Էքսպո 2020 Դուբայ»-ում մեր երկիրը հանդես կգա «Էթնոթեք» կոնցեպտով՝ աշխարհին ներկայացնելով Հայաստանի էթնիկ առանձնահատկությունները և տեխնոլոգիական հավակնությունները:

«Հայաստանը մասնակցելու է իր տաղավարով, և ներկայացված տեսահոլովակը նաև դրա մասին է, որ «Էթնոթեք» գաղափարի ներքո ներկայացվելու է ե՛ւ մեր անցյալը, ե՛ւ այդ անցյալից եկող մեր ազգային խառնվածքը այն առումով, որ հայերն իրենց պատմության ընթացքում միշտ եղել են նորարար, միշտ եղել են ստեղծագործ, ու այսօր էլ Հայաստանը փորձում է հետաքրքիր լուծումներով և տեխնոլոգիաներով հանդես գալ», – «Արմենպրես»-ին հայտնեց Արմեն Ախիյանը:

Զրուցակիցը շեշտեց, որ թեև «Էքսպո» անվանումը ինքնին ուղղորդում է դեպի ապրանքների, արտադրանքի ցուցադրություն, այդուհանդերձ, քանի որ «Էքսպո 2020 Դուբայ»-ը պետությունների ցուցահանդես է լինելու՝ այս պարագայում ոչ պակաս կարևոր է ցուցադրության ազգային-գաղափարական բաղադրիչը:

«Իրականում այս ցուցահանդեսը ոչ թե ապրանքների, այլ գաղափարների, համագործակցության, ընդհանուր հարցերի քննարկման էքսպո է լինելու: Պետք է ավելի գլոբալ նայենք հարցին», – ընդգծեց Ախիյանը:

Անշուշտ, լինելու է նաև ապրանքատեսակների ցուցադրություն, որի շրջանակում հանդես կգա նաև Հայաստանը: «Made in Armenia» («Արտադրված է Հայաստանում») խորագրով քառօրյա ցուցահանդեսին, որը տեղի կունենա 2022 թ. հունվարի 29-ից մինչև փետրվարի 1-ը, մասնակցելու են հայկական ընկերություններն ու արտադրողները՝ հնարավորություն ստանալով ոչ միայն ներկայացնել հայկական ապրանքներն ու ծառայությունները համաշխարհային շուկայում, այլև ստեղծել բիզնես կապեր և հանդիպել օտարերկրյա պոտենցիալ գործընկերների ու ներդրողների հետ:

Հայաստանի օրը «Էքսպո 2020 Դուբայ»-ում կլինի 2022 թ. հունվարի 30-ին: Այդ օրը էքսպո քաղաք կայցելի Հայաստանի բարձրաստիճան պատվիրակությունը՝ երկրի առաջին դեմքի գլխավորությամբ: Օրվա շրջանակներում տեղի կունենան նաև մշակութային միջոցառումներ:

«Էքսպո 2020» համաշխարհային ցուցահանդեսն անցկացվելու է Դուբայի հոյակերտ «Ալ Ուասլ» պլազայում (Al Wasl Plaza): Կմասնակցի 192 երկիր:

Հայկական տաղավարի հաղորդակցության հարցերով պատասխանատուն տեղեկացրեց, որ Էքսպո քաղաքը Դուբայում բաժանված է 3 գոտիների, որոնցից յուրաքանչյուրն ունի իր անվանումը՝ «Հնարավորություն» (Opportunity), «Կայունություն» (Sustainability) և «Շարժունություն» (Mobility): Հայաստանի տաղավարը տեղակայված է «Հնարավորություն» գոտում:

«Էքսպո 2020 Դուբայ»-ում Հայաստանի տաղավարի տարբերանշանը առաջին հայացքից կհիշեցնի QR կոդ՝ որպես ինֆորմացիայի հասանելիության ամենաարագ միջոց: Լոգոտիպի առանցքը հնագույն գորգագործության մեջ ընդունված Կենաց ծառի խորհրդանշանի պիքսելային պատկերն է՝ ՀՀ պետական դրոշի գույներով:

Կազմակերպիչների խոսքով՝ Հայաստանը նախորդ տարիներին մշտապես մասնակցել է համաշխարհային ցուցահանդեսներին, բայց նման մասշտաբների ցուցահանդեսի մասնակցելու է առաջին անգամ:

Դուբայի համաշխարհային ցուցահանդեսը պետք է անցկացվեր 2020 թվականին, սակայն հետաձգվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Համաշխարհային այս էքսպոն աշխարհի ամենահին ցուցահանդեսային միջոցառումներից մեկն է: Այն անցկացվում է յուրաքանչյուր 5 տարին մեկ: Առհասարակ, միջազգային ցուցահանդեսները աշխարհում անցկացվում են շատ վաղուց՝ դեռևս 19-րդ դարից: Ի դեպ, Էյֆելյան աշտարակը, որն այսօր աշխարհի ամենահայտնի դիտարժան վայրերից է, կառուցվել է 19-րդ դ. վերջին Փարիզում անցկացվող էքսպոյի նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում