Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Դատավոր Զարուհի Նախշքարյանի դեմ կարգապահական վարույթ հարուցելու հերթական դիմումը ԱՆ-ում քննության փուլում է

Դատավոր Զարուհի Նախշքարյանի դեմ կարգապահական վարույթ հարուցելու հերթական դիմումը Արդարադատության նախարարությունում քննության փուլում է։

ՀՀ Արդարադատության նախարարությունից պաշտոնապես տեղեկացրել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, անցած տարեվերջին զարթոնքՎԱԾ փաստաբանների հարցումներով “խիզախ դատավոր” մրցանակն ստացած ու դրանից ոգեշնչված ու “խիզախումով” նույն շրջանում իմ դեմ ակնհայտ անարդար, ապօրինի վճիռ կայացրած Զարուհի Նախշքարյանի դեմ կարգապահական վարույթ հարուցելու մեր դիմումը ստանալու մասին։

ԶԼՄ հրապարակումներից հայտնի էր, որ “խիզախ” մրցանակակիր դատավորի դեմ մինչ այդ ևս երկու դիմում էր ներկայացվել, և այդպիսով, մեր դիմումը թվով երրորդն է։ Ավելին, երեկ շատ պատահական տեղեկացվեցի, որ ևս մեկ գործով տիկնոջ խիզախ վճռի համար չորրորդ դիմում էլ ուղարկվել է Արդարադատության նախարարություն։ Բայց սա ամբողջը չէ․ տիկնոջ խիզախությունից ևս մեկ տուժած է պատրաստվում 5-րդ դիմումը ներկայացնել։ Հուսամ՝ շուտով ԲԴԽ-ում տիկնոջ դեմ կարգապահական վարույթների հեղեղ է լինելու ու նա հրապարակավ հանրությանը բացատրություններ կտա, թե, ունենալով կանխակալ վերաբերմունք քննվող գործերի նկատմամբ, ինչո՞ւ է համաձայնել դրանք քննել, ինչո՞ւ ինքը ինքնաբացարկ չի ներկայացրել, և ինչո՞ւ է քննության ընթացքում ստանձնել կողմերից մեկի փաստաբանի լիազորությունները, դուրս եկել օրենքների շրջանակից, որոնք անգամ անտեսել չկարողացան նրան պաշտպանել փորձող կոլեգաները։

ԶԼՄ-ներից տեղեկացա, որ երեկ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջահանգիրյանը հնչեցրել է տիկնոջ անունը՝ որպես մակագրման ավտոմատ համակարգից դժգոհածներից մեկը, ու այսօր կայքերից մեկում ընթերցում ենք նրա “ինքնապաշտպանական”, “ինքնաարդարացանող” մեկնաբանությունը, թե ինքը “դժգոհություն է հայտնել ոչ թե համակարգչային մակագրության եղանակի, այլ գործերի քանակի անհավասար բաշխման” կապակցությամբ։

Որպեսզի ընթերցողի համար հասկանալի լինի՝ տեղեկացնեմ, որ ըստ քաջատեղյակ աղբյուրների, ցանկալի դատավորի մոտ գործը մակագրելու համար բավական հնարամիտ մեխանիզմ է ներդրված եղել, որպեսզի “անհարկի” կասկածների տեղ չթողնի։ Դատարանն ինչ-որ քաղաքացուց ստանում է X հայցադիմումը, և որպեսզի այն հայտնվի “ցանկալի դատավորի” մոտ, “համակարգին” է տրվում բացառապես ցանկալի մի քանի դատավորների անուններ, իբրև թե մյուսները ծանրաբեռնված են, ու այդ “փառահեղ” առաջարկից համակարգն “ընտրում է” մեկին․․․ Առաջադրված թեկնածություններն այնպիսին են, որ որ մեկին էլ համակարգն ընտրի, պատվիրատուն միանգամայն գոհ է ու կարող է վստահ լինել, որ գործի ելքը “հուսալի ձեռքերում է”։

Հիմա, եթե ճիշտ ենք հասկանում տիկին դատավորի “դժգոհությունը”, նա սրտնեղել է, որ գործերը անհավասարաչափ են բաշխվել, գործերը “քննած” դատավորները “մեղավոր չեն” այսինքն՝ որոշ ընտրյալ դատավորներ “ծանրաբեռնված են եղել” իրենց կամքից անկախ․․․ Եթե ճիշտ ենք մեկնաբանում՝ տիկին դատավորը հասկացնում է, որ ինքը և այլոք անհավասարաչափ ծանրաբեռնվել են մակագրման ավտոմատ համակարգի “անարդար” բաշխման պատճառով, և իրենք մեղավոր չեն, որ գործերն իրենց մոտ է եկել, իրենք “տուժել են”․․․ Բայց տիկին դատավորին ուղղված հարցը կրկին ակտուալ է՝ “ինքը չէ՞ր ուզում քննել այս կամ այն այն քաղաքական գործիչներին վերաբերող գործերը, նրանց հանդեպ ուներ հակակրանք ու բացասական վերաբերմունք, ու իրե՞ն էին գալիս այդ գործերը և ինքը սրտի խոր կսկիծով քննո՞ւմ էր”։ Այդ ինչպե՞ս է ստացվում, որ նրա քննած գործերում “նախկին” իշխանություններին հարողները հաղթել են, իսկ “նոր” իշխանություններին հարողները՝ պարտվել․․․․ Մանավանդ, որ միայն իմ գործով Վերքաննիչ դատարանը չկարողացավ քողարկել տիկնոջ սխրագործություններն օրենքից դուրս․․․ Այդ ամենի մասին տեղեկություններն էլ հո համացանցում են․․․․

Տիկին դատավորի դժգոհության ու անհանգստության պատճառներից մեկը այն է, որ ԱԱԾ-ում քննվում է քրեական գործ՝ դատական գործերի մակագրման համակարգի “սխրագործությունների” վերաբերյալ, ու եթե ԱԱԾ-ն ցանկանա, շատ հանգիստ բացահայտելու է, թե այս կամ այն դատական գործը ինչպե՞ս է ընկել այս կամ այն դատավորի, այդ թվում՝ տիկնոջ մոտ, ու ինչպե՞ս են “դատավորներն անարդար ու անհավասարաչափ ծանրաբեռնվել”։

Իսկ իմ մոտ դատական գործերի մի բուկետ է՝ 10 գործ, որոնց կապացությամբ ես էլ ԱԱԾ-ում հարցաքննվել եմ․․․ Ավելին ասել չեմ կարող․․․

Ու այս ենթադրյալ կազմակերպված հանցավորությունը ես և մեր վերթինգային թիմը՝ քաղաքացիական վեթինգի մեր նոր մեկնարկած ծրագիրը բաց չենք թողնելու, հայտնաբերելու ենք մինչև խմբակի վերջին պտուտակը։

Հայաստանում դատական համակարգից բազում տուժողներ են եղել, ու այդ մարդիկ իրենց գործերը վերաբացելու հնարավարություն չունեն, և այս շղթայի բացահայտումը մի մեխանիզմ է, որ մարդիկ կարողանան նոր ի հայտ եկած հանգամանքով վերաբացել տալ իրենց գործերը, որոնցով կայացվել են ակնհայտ անարդար ու ապօրինի վճիռներ։ Որքան էլ այս ամենը նման է պանդորայի արկղը բացելուն, բայց այն պետք է բացվի՝ դատավորներն իրենց գույքով, ունեցվածքով ու ազատությամբ պետք է պատասխան տան, եթե նրանք վնաս են պատճառել պետությանը, քաղաքացուն և խեղել արդարադատությունը։

Եթե Հայաստանի իշխանությունները չօգնեն մեզ դա անել, չկանխեն, օրինակ, իմ և այլոց դեմ կայացված հանցավոր վճիռների ուժի մեջ մտնելը, այս գործը ուղարկվելու է ՄԻԵԴ, այս գործով Վճռաբեկ դատարանի ցուցաբերած, իմ կարծիքով, հնցավոևր անգործությունը բողոքարկվելու է նաև ՍԴ-ում։

Շատ դատավորներ են հրաժեշտ տալու իրենց աթոռներին։

Սաթիկ Սեյրանյանին ու 168.am-ին օրենքով պարտադիր պատասխանատվությունից խուսափելուն օգնած Արմենուհի Բադիրյանի կայացրած վճռի վերաքննիչ բողոքը նույնպես շուտով ուղարկվելու է Վերաքննիչ դատարան, իսկ կարգապահական վարույթի դիմումը՝ Արդարադատության նախարարություն։

Շուտով քաղաքացիւական վեթինգի ծրագրի մանրամասների մասին ացելի հանդիսավոր պայմաններում պրեզենտացիա կարվի ՄԱՀՀԻ նոր ծրագիրը։

Վեթինգ լինելու է։ Ով որքան ցանկանա՝ կարող է ոտքերը գետնով տալ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում