Saturday, 10 06 2023
22:45
Ստամբուլում հրդեհ է բռնկվել այն մարզադաշտի մոտ, որտեղ քիչ անց կմեկնարկի ՉԼ եզրափակիչը
Արարատի մարզում՝ Toyota-ի մեջ հայտնաբերվել է մարզում հայտնի 37- ամյա առևտրականի դին. shamshyan.com
Երևան-Աշտարակ ավտոճանապարհին Nissan-ը կոտրել է «Գազպրոմ Արմենիա»-ի գազի բաշխիչ կայանը
Զենքի ձեռքբերման այլընտրանքային լավագույն ուղղությունը մեզ համար Հնդկաստանն է
Արցախի նախագահը շարունակում է հանդիպումները հանրության տարբեր շրջանակների հետ
Նախկին ռեժիմի պարագլուխների դատական գործերով արդարադատությունը զոհաբերվեց
21:15
Կոլումբիայում ավիավթարից 40 օր անց ողջ են գտել չորս երեխայի
«Երկաթե գմբեթ»․ ուսումնասիրելով Իսրայելական երկնքի պաշտպանական համակարգը
20:45
Մեկուկես ժամ հեռախոսով. ինչի՞ մասին են խոսել Մակրոնն ու Ռաիսին
ՌԴ ԱԴԾ-ն կվերահսկի Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունը. Մուստաֆաև
Տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստան է այցելել մոտ 806 հազար զբոսաշրջիկ. նախարար
Աշտարակ-Փարպի ճանապարհին տեղի ունեցած ավտոպատահարի հետևանքով կան տուժածներ
ԱՄՆ Սենատում ներկայացվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձև
Հանրությունը դասականի կարիքն ուներ, այս օրերին մարդիկ հոգևոր սնունդ ստացան
19:15
Թրամփին նոր մեղադրանք է ներկայացվել
Հրդեհ Ապարանում. շուրջ 160 հակ անասնակեր է այրվել
Ադրբեջանում հաստատել են զինծառայողի ինքնասպան լինելու վարկածը
Վահան Քերոբյանը Սյունիքի Խոտում մասնակցել է «Ոչխարների Խուզման» փառատոնին
Ադրբեջանը Իտալիայից կգնի C-27J Spartan ռազմական ինքնաթիռներ
Ռուսական կառույցների պատճառով Հայաստանը փաստի առաջ է կանգնել
Հայաստանը կարևորում է Պորտուգալիայի հետ բարեկամական հարաբերությունները. Վահագն Խաչատուրյան
Թուրքիայի նոր կառավարությունը. ինչ է սպասվում Հայաստանին և տարածաշրջանին
Փարիզի խորհուրդն ընդունել է Արցախի ժողովրդին և ՀՀ-ում ապաստանած արցախցիներին օգնության բանաձև
Ադրբեջանը խախտել է հրադադարը․ ԱՀ ՊՆ
Նախկին արտգործնախարարների «զուգահեռ» հոդվածները. գիտեն շատ բան, իսկ ի՞նչ չեն ասում
16:45
Խերսոնում սկսել են վարակիչ հիվանդությունների դեմ պատվաստել
Գյումրեցի 15-ամյա պատանին իր վրա ջուր լցնելու համար դանակահարել է 14-ամյա համաքաղաքացուն
Ադրբեջանում զինծառայող է մահացել. շրջանառվում է ինքնասպանություն գործելու տարբերակը
16:00
Եղանակը Հայաստանում – Հունիս 11, 2023
15:45
Կանադայի վարչապետն անսպասելի այցով ժամանել է Կիև

Կոռուպցիայի և կիբեռհանցագործությունների դեմ պայքարի հարցերով կլոր սեղան ՀՀ և ՌԴ դատախազների մասնակցությամբ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Ռուսատանի Դաշնության գլխավոր դատախազության դատախազներն այսօր մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազությունում անցկացված «Թվային ֆինանսական ակտիվների անդրսահմանային ապօրինի տեղաշարժման և կիբեռհանցավորության դեմ պայքարի հարցերով» փորձագիտական ​​հանդիպմանը և «Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով դատախազական հսկողության արդյունավետության բարձրացումը, հանցավոր ճանապարհով ստացված գույքը և դրամական միջոցները պետական եկամուտ դարձնելու օրենսդրական կարգավորումը» թեմայով կլոր սեղանին:

Միջոցառումներն անցկացվել են այս տարվա հունվարի 12-ին Մոսկվայում ստորագրված՝ ՀՀ գլխավոր դատախազության և ՌԴ գլխավոր դատախազության միջև 2021-2022 թվականների համագործակցության ծրագրի շրջանակներում: Վերջինս ուղղված է ՀՀ-ում և ՌԴ-ում համատեղ տարեկան մի քանի միջոցառումների միջոցով երկու երկրների դատախազությունների համար արդիական համարվող ոլորտային պրակտիկ իրավական խնդիրների համատեքստում փորձի և տեղեկատվության փոխանակմանը, նշված ոլորտներում համագործակցության եղանակների, միջոցների ընդլայնման հնարավորությունների և հեռանկարների քննարկմանը:

Ողջունելով ՌԴ գլխավոր դատախազության պատվիրակության անդամներին և բացելով միջոցառումները՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը նշել է, որ ՀՀ դատախազությունը մշտապես հատուկ նշանակություն է տվել ՌԴ գլխավոր դատախազության հետ սերտ գործակցության խորացմանը, և երկու գերատեսչությունների միջև ձևավորված հարաբերությունների, ձեռք բերված փոխադարձ վստահության և կառուցողական երկխոսության բարձր մակարդակը թույլ է տալիս համատեղ լուծելու այնպիսի իրավական խնդիրներ, որոնք ոչ միշտ է հնարավոր կարգավորել միջազգային համաձայնագրերի միջոցով:

Ըստ Գևորգ Բաղդասարյանի՝ դրան նպաստում է նաև 2006 թ. ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև համագործակցության համաձայնագրի ստորագրումից ի վեր դրանից բխող՝ գործակցության 6 ծրագրերի հաստատման և իրագործման հարցում երկու երկրների դատախազական գերատեսչությունների կողմից տարիներ շարունակ ցուցաբերվող անկեղծ շահագրգռվածությունն ու հետևողականությունը, որի շարքից են նաև Երևանում անցկացվող փորձագիտական հանդիպումն ու կլոր սեղանը: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը համակողմանի օգտակար քննարկումներ է մաղթել միջոցառումներում ներգրավված դատախազներին՝ հույս հայտնելով, որ դրանք կնպաստեն նաև նրանց միջև միջանձնային հաղորդակցության արդյունավետության բարձրացմանը:

Անցկացված փորձագիտական քննարկման և «Կլոր սեղանի» ընթացքում ՀՀ և ՌԴ դատախազները քննարկել են հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը հատկապես աշխարհում տարածում գտնող ոչ ավանդական եղանակներով (առցանց POS տերմինալներով, ինտերնետ և բջջային բանկինգի, թվային քսակների, կրիպտորաժույթների միջոցով) կատարվող գործարքներով օրինականացնելու, կոռուպցիոն բնույթի քրեական գործերի քննության, դրանց նկատմամբ դատախազական հսկողության առանձնահատկությունները, պրակտիկայում հանդիպող խնդիրները և դրանց լուծման միջոցները, ՌԴ-ում և ՀՀ-ում անօրինական ակտիվների բռնագանձման մեխանիզմները, գործակցության կարողությունները, այս ոլորտներում դատախազների մասնագիտացման նշանակությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում