ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ խաղողի մթերման գործընթացին: Նրա խոսքով՝ միակ խնդիրը խաղողի գնի շուրջ է:
«Այս կապակցությամբ խորհրդակցություն եմ անցկացրել մթերող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ, պայմանավորվածություն է ձեռք բերվել տեխնիկական սորտի խաղողի գինը սահմանել 130 դրամ»,- տեղեկացրեց Պապիկյանը: Նրա խոսքով՝ մթերող գործարանները պետք է խաղողի գնի մասին հայտարարություն տարածեն: