Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ` այս տարի ՀՀ–ում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն հոկտեմբերի 17–ին, նոյեմբերի 14-ին ու դեկտեմբերի 5-ին։ Կառավարությունը նախատեսում է իրականացնել համայնքների միավորման 37 ծրագիրՆշվում է, որ բարեփոխումներն անհրաժեշտ են՝ համայնքների զարգացման շարունակականության ապահովման, համայնքի կողմից առավել որակյալ և մատչելի ծառայությունների մատուցման, խոշորացված համայնքների միավորված ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործման տեսանկյունից: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի հետ: