Saturday, 20 04 2024
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ

Վերջնականապես համոզվեցի՝ որևէ մեկը ցանկություն չունի «Մարտի 1»-ի հանցագործության դեպքի հարցի շուրջ քննություն տանել

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը մեկ ամսով հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։

2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը դիմումով տեղեկացրել է, որ սեպտեմբերի 18-28-ը գտնվելու է արձակուրդում։ Բացի այդ, դատավորները մասնակցելու են վերապատրաստման կուրսերին և կարող են դատական նիստերի մասնակցել հոկտեմբերի 11-ից հետո։

Ըստ այդմ՝ հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 15-ին, ժամը 17:00-ին։

Դատական այսօրվա նիստը, այդուհանդերձ, հարթ չի անցել, լարված վիճականություն ու կոնֆլիկտ է տեղի ունեցել, մասնավորապես, տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի և ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի միջև:

Այս առնչությամբ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Սեդա Սաֆարյանի հետ, ով ներկայացրեց դատավարության ընթացքը և տեղի ունեցած միջադեպը. «Ես ասացի, որ եթե անհամապատասխանություն կա առաջադրված հոդվածի հետ, դատախազը կարող է 309-րդ հոդվածով հետ տանել գործը, վերաձևակերպում անել, նորից բերել: Դատախազը ցանկացավ այդ առիթվ պարզաբանում ստանալ, ինչին ես ասացի՝ կարող եք պարզապես կարդալ 309-րդ հոդվածը: Ասացի՝ այդ ես եմ ձեզնից պարզաբանում սպասում, թե ինչն է ձեզ խոչնդոտում, որը չեմ տեսնում: Ցավոք, այնտեղ ամբաստանյալները դատախազների գովքն են անում,  դատախազներն ամբաստանյալների պաշտպաններին են հարգելի անվանում:

Ես բողոք ներկայացրի այն իրավակարգավորումներից ելնելով, որ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի առաջին կետի առաջին ենթակետը ուղիղ կապի մեջ է քրեական դատավարության օրենսգրքի 107 հոդվածի հետ: Վերջինս ասում է, որ եթե կա հանցագործության տեղ, կատարման ժամանակ, եղանակ, վայր, եթե ապացուցված է մեղադրյալների առնչությունը, եթե քրեորեն հետապնդելի է դա, այդ բոլոր պայմանները կան և աշխարհի պատմության մեջ  առաջին անգամ ՀՀ դատական համակարգում ծնվել է այս կարգի վճիռ: Ասացի՝ ես ամաչում եմ այդ վճռից:

Եթե հիմնավորվել է, որ առնչությունը չկա, կարելի է հանցագործության դեպքի բացակայությունն արձանագրել: Ի վերջո, իմ խոսքում հասա նրան, որ ամբաստանյալները կատարել են այս-այս արարքները, կատարել են գործի մեջ ներգրավում, չեզոքության խախտում, աստիճանակարգությամբ ամբողջ սպայական կազմի ներգրավում այդ հանցագործ դրվագներին: Այդպես կամաց գնում էի դեպի  Չերյոմուխայի կիրառում, դեպքի վայրի զննության արձանագրություն, բայց դատարանին դուր չեկավ  դա: Դատավորը գտավ, որ իմ բողոքում ես պիտի հիմնականում անդրադարձ անեմ բացառապես քրեական հետապնդում չիրականացնելու իրավական հիմքերին և այս գործով վերաքննության կարգով որևէ բան լսելու ցանկություն չուներ: Ես էլ բացատրում եմ, որ եթե դուք հանցադեպի բացակայության հիմքով եք կարճել  գործը, ապա ես պարտավոր եմ ասել, թե ամբաստանյալներին ինչ կարգի արարքներ են վերագրված: Ի՞նչ է նշանակում՝ չենք ուզում լսել»,-պատմեց Սեդա Սաֆարյանը:

Նա նաև հավելեց, որ ըստ էության Վերաքննիչ դատարանում կատարվում էր գրեթե նույնը, ինչ առաջին ատյանի դատարանում, հետաքրքրություն չկա «Մարտի 1»-ի ողբերգության մասին անգամ լսելու և անցել են տեսական վերլուծությունների դաշտին, փորձում են մարտի 1-ը շեղել, թույլ չտալ, որ այդ մասին խոսք լինի:

«Ես ներկայացրեցի վերաքննիչ բողոքի վերաբերյալ իմ պահանջը՝ վերացնել առաջին ատյանի դատարանի կայացրած դատական ակտը, ուղարկել քննության, և ասացի, որ եթե անհամապատասխանություն կա առաջադրված հոդվածի հետ, մեղադրողը պետք է հետ տանի և վերաձևակերպում անի: Այդպիսիով ավարտվեց բողոքի քննությունը:

Ես վրդովվեցի այն ժամանակ, երբ Խաչատուրովի փաստաբանը փորձեց հեգնանքով իմ բերած վերաքննիչ բողոքի հասցեին ռեպլիկներ ուղղել, իսկ դատարանը սիրով լսում էր: Ես ասացի, որ կարգի հրավիրի նրան և այն հարցերը, որոնք կապ չունեն Վերաքննիչ բողոքների հետ հեռու վանի Միհրան Պողոսյանի խոսքից: Բայց ինչպես միշտ, դատարանը գտավ, որ ես պետք է լռեմ, իսկ Միհրան Պողոսյանը պետք է շարունակի ինչ ուզի՝ խոսի: Բանավեճը վերածվեց կոնֆլիկտի»,-ասաց պաշտպանը:

Նա ընդգծեց, որ իր կողմից վերաքննիչ բողոքն ամբողջական ներկայացնելու դեպքում, երևի դատարանը կհասկանար, թե ինչու Միհրան Պողոսյանն իր բողոքի կապակցությամբ ոչինչ չունի  հայտնելու. «Որովհետև ոչ կարող էր հիմնավորել, թե ինչ ուներ իր վստահորդը կառավարության շենքում Արցախի կասկածահարույց բնակիչների հետ, և չէր կարող ապացուցել, թե պարկի մեջ դրված փողն ինչու է բաժանում զինվորներին: Այդ գործողությունների գնահատականները կարող էին լռեցնել և իր վստահորդին, և պաշտպանին: Այդ տեսանկյունից դատարանները շարունակում են մարտի 1-ը շեղել  իր բնական քննության հունից: Ես շատ ցավում եմ, որ այդ առումով մնում ես ինքդ քո հետ, որովհետև վստահ չեմ, որ դատախազներն իմ ասածների հետ կապված ունեն միասնական գաղափար իմ հետ:

Եթե ես մի փոքր իմ մեջ պահել էի վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններում 1-2 տոկոս հույս, որ այս գործով կարող է վերանայման ցանկություն լինի, ես այսօր սպառված համարեցի  ներպետական դատական ատյաններում իմ մասնակցությունը: Ես գտնում եմ, որ մնացած գործողություններն ավելորդ են, որովհետև որևէ մեկը ցանկություն չունի «Մարտի 1»-ի հանցագործության դեպքի հարցի շուրջ քննություն տանել»,-ասաց Սեդա Սաֆարյանը:

Նա նկատեց, որ դատախազների հետ որոշակի տարաձայնություններ ունի, սակայն ունեն նաև ընդհանրություն. «Մենք գտնում ենք, որ դատարանը չի ունեցել քրեադատավարական օրենսգրքի 35-րդ հոդվածում որևէ հիմք քրեական գործի վարույթը կարճելու, հետապնդումը դադարեցնելու համար: Մենք գտնում ենք, որ դատարանը ամբաստանյալների շահերից բխող, շատ սուբյեկտիվ գործողություններ է արել, ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների սահմաններից, չի պահպանել օրինականության սկզբունքը»:

Ինչ վերաբերում է նրան, որ Արցախի ՊԲ նորանշանակ հրամանատարը «Մարտի 1»-ի գործով իր ցուցմունքում նշել է, որ գեներալ Մովսես Հակոբյանն ասել է, որ Ղարաբաղի զորքը պետք է բերվի Երևան, Սեդա Սաֆարյանը նկատեց. «Արցախից շատերն եմ Մովսես Հակոբյանի գործողությունների «կարևորության»  մասին խոսել: Այո, Մովսես Հակոբյանը մեծ դեր է ունեցել այդ զինամթերքները  տեղափոխելու հարցում, և կան այդպիսի ցուցմունքներ: ՊԲ հրամանատարի ցուցմունքը միակը չէ այդ առումով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում