Tuesday, 03 10 2023
Տո ազգակործանն էլ եք, կապիտուլյանտն էլ եք, հողատուն էլ եք. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ԱԺ-ն անգամ հարկ չհամարեց հարգել զոհերի զոհերի հիշատակն այն դեպքում, որ երեկ էլ ենք ունեցել զոհ. Մինասյան
Արցախցի 90-ամյա Անեշկան 9-ամսյա շրջափակումից հետո հասել է Հայաստան, գրկել որդուն՝ մահանալով նրա գրկում
Վարկաբեկվում է ՄԱԿ-ը որպես ինստիտուտ. Մարուքյանը՝ ԼՂ մեկնած ՄԱԿ-ի առաքելության հայտարարությունների մասին
10:45
ԼՂ-ի կարգավիճակից դուրս կան նաև այլ հարցեր, որ վիճելի են Հայաստանի և Ադրբեջանի միջև․ Միլլեր
Եվրամիությունում Հայաստանի դեսպան. Մենք մեր առաջարկները ներկայացրել ենք Եվրամիությանը, պետք է կոշտ արձագանք լինի Ադրբեջանի կողմից ուժի չկիրառման կետի խախտմանը
Որտե՞ղ են Արցախի նախկին նախագահները․ «Հրապարակ»
Լուրերի արտակարգ թողարկում 10։00
ՔՊ-ին հաջողվել է համաձայնության հասնել Վարդան Ղուկասյանի կուսակցության հետ. ինչ սպասել ավագանու 1-ին նիստին. «Ժողովուրդ»
Ֆրանսիան կօգնի՞ զենքով. խոստումներն առատանում են
Հռոմի ստատուտը՝ այսօր մեկնարկող ԱԺ նիստերի օրակարգում․ «Ժողովուրդ»
Ուղիղ. ԱԺ հերթական նիստը. Օրակարգում Հռոմի ստատուտի վավերացման հարցն է
Կարեն Կարապետյան-Սամվել Շահրամանյան. «Հրապարակ»
Ռուսաստանը չի ստանալու այն, ինչի ձգտում է
Ի՞նչ պայմաններում է պահվում Լևոն Քոչարյանը. «Հրապարակ»
Իրանցիները շատ լավ հասկանում են՝ Հայաստանի թուլացումը վտանգավոր է Իրանի համար
08:45
Վաշինգտոնը հորդորում է Երևանին ու Բաքվին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:15
«ՆԱՏՕ-ն վերջին շրջանում փորձում է ազդեցիկ դառնալ Հարավային կովկասում». Վելայեթի
Ադրբեջանի մահաբեր շանտաժը Գրանադայից առաջ
Agos-ի անդրադարձը «Զանգեզուրի միջանցք»-ի թեմային
07:30
Հայ ժողովուրդը բարի է ու վեհ, ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն պետք է միջամտեն». Կապառոս
«Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ»․ Բայրամով
Թուրքիան պահանջում է փակել Մեծամորի ատոմակայանը
Քննարկվել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության հեռանկարները
Ապօրինի ձերբակալվածներին միջազգային դատարանի կողմից ազատ արձակելու հավանականությունը քիչ է․ Կիրակոսյան
Ահազանգից մոտ 20 րոպե առաջ երիտասարդը դանակահարվել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատման հասցեները հոկտեմբերի 3-ի համար
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի ուխտավորներին
Ուշադրությամբ կհետևեմ զարգացումներին․ Կարասինը՝ ՀՀ–ում ռուսական հեռուստաալիքների հնարավոր անջատման մասին հայտարարության մասին

Ադրբեջանը դա անում է ի պատասխան մեր հայտարարության, որ ՀՀ-ի տարածքով միջանցք տրամադրելու դրույթ չկա. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Գորիս-Կապան ավտոճանապարհի հատվածում ադրբեջանական կողմի գործողություններն արվում են ի պատասխան հայկական կողմի հայտարարությունների, հիշեցումների, որ թե նոյեմբերի 9-ի, թե հունվարի 11-ի հայտարարություններում ՀՀ-ի տարածքով միջանցք տրամադրելու վերաբերյալ դրույթ հիշատակված չէ: Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին:

«2020 թվականի դեկտեմբերին մենք իրականացրել ենք ՀՀ-ի Զինված ուժերի դիրքերը ՀՀ խորհրդային միությունից ժառանգած սահմանների հետ համապատասխանեցնելու գործընթաց: Եվ այդ գործընթացն իրականացվել է ռազմական նոր էսկալացիայից խուսափելու համար»,-ասաց վարչապետը՝ հիշեցնելով, որ մանրամասն մոտիվացիաները ներկայացրել է նախորդող շրջանում:

Վարչապետն այս համատեքստում կրկին հիշեցրեց 2010 թվականին ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված Վարչատարածքային բաժանման մասին օրենքը: «Դրանում հստակ արձանագրվում է, որ, մասնավորապես, Շուռնուխ և Որոտան գյուղերի վարչական սահմանները համապատասխանում են հայ-ադրբեջանական սահմանին: Եվ տվյալ դեպքում պետք է արձանագրեմ նաև, որ այս իրողությունն է, և ԽՄ ժամանակ մասնավորապես այդ հատվածում Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի գոյություն ունեցած վարչական սահմանն է, որը հետագայում արդեն վերածվել է պետական սահմանի: Այս իրողությունն է ընդունվել որպես հիմք: Հիմա այս նույն տրամաբանությամբ այդ հատվածներում երկու տեղ՝ Գորիս-Կապան ավտոճանապարհը դուրս է գալիս ՀՀ-ի կամ Խորհրդային Հայաստանի վարչական սահմանից: Եվ նաև այս հանգամանքի բերումով է, որ ժամանակին ձեզ հայտնի տեղերում հայտնվել են մեզ հայտնի ցուցանակները և մեզ հայտնի հենակետերը»,-ասաց նա:

Վարչապետը հիշեցրեց, որ ժամանակին՝ 2020 թվականի դեկտեմբերին, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ ճանապարհն անարգել կերպով պետք է օգտագործվի ՀՀ-ի տրանսպորտային միջոցների և բեռների տարանցման համար: «Եվ ենթադրում եմ, որ քանի որ այդ պայմանավորվածության մեջ չի ֆիքսվել օտարերկրյա բեռների տարբերակը, տվյալ իրավիճակում Ադրբեջանը կիրառում է այդ միջոցը՝ թերևս ի պատասխան մեր այն հայտարարությունների, որ թե նոյեմբերի 9- և թե հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների մեջ հիշատակված չէ ՀՀ-ի տարածքով միջանցք տրամադրելու վերաբերյալ դրույթ: Եվ ՀՀ-ն, ընդունելով, որ տարածաշրջանի կոմունիկացիաները պետք է բացվեն, այնուամենայնիվ արձանագրում է, որ օտարերկրյա բեռները ՀՀ տարածքը հատելիս՝ այդ թվում Ադրբեջանի արևմտյան շրջաններից դեպի Նախիջևանի ինքնավար հանրապետություն գնալիս պետք է հատեն մաքսային, անձնագրային և այլ կետեր՝ ինչպես սահմանված է ԱՊՀ երկրների միջև տրանսպորտային հաղորդակցությունն ապահովող իրավապայմանագրային բազայում»,-ասաց Փաշինյանը:

Նա պարզաբանեց նաև, թե ինչու է իր կողմից կառավարության նիստում և հաղորդագրությունների մեջ նշվել ադրբեջանական տեղանունները՝ Էյվազլի և Չայզամի տեղանունները: «Դա արվել է պարզ պատճառով, որ ՀՀ քաղաքացիների համար պարզ լինի, որ խնդրո առարկա կետերը գտնվում են ոչ թե ՀՀ-ի կամ Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության տարածքում, այլ այդ տարածքից դուրս, որը ՀՀ-ն դե յուրե ընդունել է իմ հիշատակած 2010 թվականին ընդունված Վարչատարածքային բաժանման մասին օրենքով»,-ասաց նա:

Սեպտեմբերի 12-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից տեղեկացրել էին, որ նույն օրը Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի հսկողության տակ գտնվող բնակավայրերից մեկի մոտակայքում Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում էր իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում