
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը՝ Հաղթական կամարը, ամերիկացի նկարիչ Քրիստոյի նախագծով ծածկել են գործվածքով: Այս մասին երեքշաբթի՝ սեպտեմբերի 14 -ին, հայտնել է DW հրատարակությունը:
Այսպիսով, արծաթագույն-կապույտ կտորով փաթաթված հուշարձանը, որը դարձել է նկարչի նոր գեղարվեստական ինստալյացիան, այցելուների համար բաց կլինի սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 3-ը:
Ըստ հրատարակության՝ Քրիստոն երազում էր կամարը փաթաթել անցյալ դարի 60 -ականներին, սակայն նախագիծը հաստատվել է միայն 2017 թվականին: Այդ ժամանակ նկարիչն արդեն կյանքից հեռացել էր (նա մահացել է անցյալ տարվա գարնանը), բայց նախագիծն իրականացվել է ըստ նրա նկարների և գծագրերի: Աշխատանքը ղեկավարոել է Քրիստոյի եղբորորդին:
Ըստ տեղական ԶԼՄ -ների՝ հայտնի հուշարձանը «հագցնելու» համար ալպինիստների մի քանի թիմ բարձրացել են դրա վրա: Նրանք տարածել են ընդհանուր առմամբ 25 հազար քառակուսի մետր կտավ: Գլանափաթեթներից մի քանիսը կշռում էին ավելի քան մեկ տոննա:
Ծրագրի արժեքը կազմել է 14 մլն եվրո: Միջոցները տրամադրվել են Քրիստոյի ունեցվածքը կառավարող ադմինիստրատորների կողմից:Դրանք հավաքվել են նրա մի շարք աշխատանքների վաճառքից:
Ինչպես հայտնի է, նկարիչը նախկինում Բեռլինի Ռայխստագն է փաթաթել գործվածքով, վարագույր պատրաստել Կոլորադոյում։ Միևնույն ժամանակ, բոլոր նախագծերն անվճար էին այցելուների համար և ֆինանսավորվում էին բացառապես Քրիստոյի ստեղծագործությունների վաճառքի հաշվին: