
ԱՄՆ-ում բնական աղետների վնասներն այս տարի կգերազանցեն 100 միլիարդ դոլարը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
«Անցյալ տարի բնական աղետներն Ամերիկային արժեցան 99 միլիարդ դոլար: Այս տարի ռեկորդը կգերազանցվի, այն կկազմի ավելի քան 100 միլիարդ դոլար»,-Կոլորադոյում հայտարարել է Բայդենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով ՝ բնական աղետներն ավելի ու ավելի հաճախ են լինելու․ պատճառը կլիմայի փոփոխությունն է: