Saturday, 20 04 2024
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ

ՀԱԷԿ-ի անվտանգությունն առավելագույն մակարդակի բարձրացնելու նպատակով եռակողմ համագործակցության հուշագիր է ստորագրվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը և Հայկական ատոմային էլեկտրակայանի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը սեպտեմբերի 14-ին համագործակցության հուշագիր են ստորագրել սեյսմիկ համակարգի միջոցով տվյալների ստացման և փոխանակման աշխատանքների բարելավման, ՀԱԷԿ-ի և շրջակա տարածքի սեյսմիկ ռեժիմի ուսումնասիրության նպատակով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը վստահեցրել է, որ հուշագրի ստորագրումը թույլ կտա ավելի ընդլայնել և նոր աստիճանի բարձրացնել երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող կառույցի՝ հայկական ատոմակայանի անվտանգության բարձրացմանն ուղղված համագործակցությունը:

«Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանն իր հերթին կարևորել է ատոմակայանի սեյսմիկ անվտանգությունն ընդհանուր անվտանգության համատեքստում և ընդգծել, որ հարկ եղած դեպքում ինչպես տեխնիկական աջակցության, այնպես էլ մասնագիտական գիտելիքների զարգացման առումով կարելի է ակնկալել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության աջակցությունը»,- հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից՝ հավելելով, որ, Էդուարդ Մարտիրոսյանի խոսքով, ԱԻ նախարարության հետ արդյունավետ համագործակցությունը շարունակական է, նախարարի ատոմակայան կատարած վերջին այցի ընթացքում քննարկվել և վեր են հանվել սեյսմիկ անվտանգության բարձրացմանն ուղղված խնդիրներ, որոնց լուծմանն էլ ուղղած է ստորագրված Հուշագիրը:

Փաստաթղթի համաձայն՝ ՀՀ օրենսդրության և այլ նորմատիվ իրավական ակտերի հիման վրա համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով կիրականացվի ՀԱԷԿ-ի շրջակա տարածքի սեյսմիկ մոնիտորինգ, կապահովվի արդիականացված սեյսմիկ ցանցի անխափան աշխատանքը, տեղի ունեցող երկրաշարժերի գրանցումը, հետագա վերլուծությունը: Հուշագրով նախատեսված աշխատանքներում կներգրավվեն կառուցվածքային մասնագիտացված ստորաբաժանումները, որոնք, որպես կողմեր, անհրաժեշտության դեպքում կարող են այդ աշխատանքների կատարման համար կնքել քաղաքացիա-իրավական պայմանագրեր, ինչպես նաև դիմել այլ կազմակերպությունների` օժանդակ աշխատանքների կատարման կամ ֆինանսական օժանդակության համար: Սահմանված է նաև տեղեկատվության փոխանցման կարգը:

Փաստաթուղթը գործելու է 5 տարի ժամկետով և նույնքան ժամանակով կարող է երկարաձգվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում