Saturday, 20 04 2024
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին

Գործարարները քննարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստումներին և թեստավորմանն առնչվող խնդիրներ

Շարունակվող կորոնավիրուսային համավարակի պայմաններում տնտեսվարության պատշաճ կազմակերպման, վարակի տարածման դեմ անհարժեշտ կանխարգելիչ միջոցառումներին, հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող՝ ՀՀ առողջապահության նախարարի 2021թ. օգոստոսի 20-ի թիվ 65-Ն հրամանի գործնականում կիրառության խնդիրներին առնչվող հարցեր են քննարկվել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) նախագահության հեռագնա նիստում։

Ինչպես տեղեկացրին ՀԱԳՄ-ից, ընդհանուր իրավիճակը ներկայացրել է միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ արտահայտելով հանրապետության գործարարների մոտեցումները։ «Գործարար շրջանակներում տեսակետներն ամենատարբեր են. ոմանք կարծում են, որ իրավիճակի կարգավորման համար հարկ է առավել խիստ պահանջներ դնել, իսկ մյուսները գտնում են, որ առաջադրված քայլերը կիրառման և իրավական առումով խնդիրներ կարող են առաջացնել։ Ուստի կարիք կա հանգամանալի վերլուծելու իրավիճակը, քննարկելու մասնագետների մոտեցումները՝ անհրաժեշտ գործնական քայլեր մշակելու նպատակով»,- նշել է Արսեն Ղազարյանը։

Ըստ աղբյուրի՝ նիստի մասնակիցներին ներկայացվել է կորոնավիրուսի դեմ պատվաստումը խրախուսելու նպատակով տարբեր երկրների կողմից ձեռնարկված միջոցառումների մասին ՀԱԳՄ փորձագետների կազմած տեղեկանքը, որին հաջորդել է բուռն քննարկում։

ՀԱԳՄ-ի տեղեկացմամբ՝ գործարարները ներկայացրել են այն նախապատրաստական քայլերը, որոնք իրականացնում են հոկտեմբերի 1-ից գործող պահանջների ապահովման ուղղությամբ՝ բացատրական աշխատանք աշխատակիցների շրջանում, ՊՇՌ-հետազոտության անցկացման նպաստավոր պայմանների ստեղծում, դրա հետ կապված ծախսերի փոխհատուցում։ «Բարձրաձայնվեցին այն հնարավոր խնդիրները, որոնց հետ կբախվեն գործարարները՝ իրավական հիմնավորումներ, արտադրական գործընթացների խաթարում, սպասարկման ոլորտում սպասվող բարդություններ, կադրերի արտահոսք։ Մտահոգություն հնչեց, թե արդյոք հանրապետությունում առկա լաբորատորիաները կկարողանա՞ն միանգամից սպասարկել ակնկալվող մեծ թվով մարդկանց։ Հստակության կարիք ունեն նաև առաջարկվող կանոնակարգման գործունեության ժամկետները»,- հայտնում են ՀԱԳՄ-ից՝ հավելելով, որ

նիստի մասնակիցները ներկայացրել են իրավիճակի կարգավորման իրենց առաջարկները։

ՀԱԳՄ նախագահության նիստին հրավիրված էին նաև ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետներ, ովքեր ներկայացրեցին իրենց կառույցի վերահսկողական գործառույթներն ու գործիքակազմը, պատասխանեցին ներկաներին հուզող հարցերին։

Նշվում է, որ միության նախագահ Արսեն Ղազարյանն անդրադարձել է ՀԱԳՄ կողմից վերջին ամիսներին ծավալած գործունեությանը։ Նա գոհունակությամբ արձանագրել է ՀՀ ֆինանսների նախարարի հետ ձեռք բերված ամենամսյա հանդիպումներ ունենալու պայմանավորվածությունը, որոնց իրենց մասնակցությունը կունենան նաև տնտեսության համար պատասխանատու այլ պետական գերատեսչությունների ղեկավարներն ու մասնագետները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում