Tuesday, 23 04 2024
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
21:51
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ

Ինչի համար է «Գազպրոմ»-ի Միլլերը եկել Փաշինյանի մոտ

Սեպտեմբերի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ռուսական «Գազպրոմ»-ի նախագահ Ալեքսեյ Միլլերին, նրա հետ քննարկելով գազի ոլորտին վերաբերող հարցեր, էներգետիկ անվտանգության խնդիրներ: Պաշտոնական հաղորդագրության մեջ խոսք չկա գազի գնի մասին, մինչդեռ հայտնի է, որ Հայաստանի համար թերևս հենց այս հարցն է ամենազգայունը, և մեծ հաշվով առկախվածը դեռևս 2018 թվականից: Դեռևս 2018 թվականի ձմռանը ի հայտ եկավ գազի գնի հարցում հայ-ռուսական բանակցության թեման, որը շարունակվում է առ այսօր և իհարկե գազի գինը 2019 թվականից ի վեր կայուն է, սակայն ոչ թե կայուն և կանխատեսելի մեխանիզմի, այլ այսպես ասած ժամանակավոր համաձայնությունների արդյունքում:

Միաժամանակ հայտնի է, որ Երևանը խնդիրը փորձում է դիտարկել ԵՏՄ միասնական էներգետիկ շուկայի ձևավորման համատեքստում, որպեսզի միասնական տնտեսական տարածությունում ռուսական գազի գինը լինի այնպիսին, կամ ձևավորվի այն մեխանիզմի համաձայն, ինչը գործում է ՌԴ ներքին շուկայում:

Մոսկվան սակայն դիմադրում է այդ հեռանկարին և խոսվում է լավագույն դեպքում 2025 թվականի մասին, թեև հայտարարվում է, որ աշխատում են այդ միասնական շուկան ձևավորելու ուղղությամբ: Մինչ այդ, մասնավորապես հայ-ռուսական տիրույթում գազի գնի հարցը շարունակում է լինել քաղաքական քննարկումներին և հարաբերությանը ենթակա, և ահա այդ համատեքստում է հետաքրքրական «Գազպրոմ»-ի նախագահ Միլլերի Հայաստան այցը: Ի՞նչ պայմաններով է եկել Միլլերը, եկել է գազի գնի անփոփոխ թողնելու համար նոր պայմաններո՞վ: Եվ դրանք քաղաքակա՞ն են, թե՞ տնտեսական, այսինքն Գազպրոմը Հայաստանում ակնկալում է որոշակի տնտեսական «արտոնություններ», գազի գնի բարձրացման մասին չխոսելու համար:

Հատկանշական է, որ Միլլերը Երևանում է այսպես ասած ձմեռնամուտին ընդառաջ: Ավելորդ է խոսել, որ Հայաստանի համար գազի գնի բարձրացումը կունենա ծանր սոցիալական և տնտեսական հետևանք, հատկապես պատերազմից ու կորոնավիրուսից հետո նոր-նոր վերականգնվող տնտեսության համար: Միևնույն ժամանակ հատկանշական է Միլլերի այցը ռեգիոնալ իրողությունների, մասնավորապես հայ-ադրբեջանական հակամարտության ներկայիս փուլի ֆոնին, երբ Ռուսաստանը փորձում է առաջ մղել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների օօրակարգը: Արդյո՞ք Մոսկվան չգտնելով Երևանին «պահանջներ» ներկայացնելու ծանրակշիռ առիթ, որոշել է ձեռքը տանել գազի փականին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում