Thursday, 25 04 2024
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից

Մերժվելու են, ինչպես Սերժ Սարգսյանը․ իշխանությունը կտրվել է իրականությունից, մեկուսացված է ապրում

Վարչապետի աշխատակազմի նոր նախագիծը, ըստ որի՝ առաջարկվում է պետբյուջեի միջոցների հաշվին ապահովել ՀՀ նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի ընտանիքի անդամների բուժօգնությունն ու բուժսպասարկումը, նաև ԱԺ նախագահին անձնական բժշկով ապահովել, համացանցում աղմուկ է բարձրացրել։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի կարծիքով՝ իշխանությունը կենտրոնացած է ինքն իր վրա, իր համար բարեկեցիկ կյանք ապահովելու․«Եվ ամենևին կապ չունի իրենց համար, որ թշնամին մեր տարածքում է, որ մարդիկ անվտանգության խնդիրներ ունեն։ Եվ հիմա ես լիովին հասկանում եմ, թե ինչու են որոշել անկախության 30-ամյակի առթիվ մասշտաբային և գունագեղ միջոցառում կազմակերպել։ Սա հենց այնպես չի ասվում։ Նրանք բոլորովին ուրիշ իրականության մեջ են ապրում։ Եվ երբ իրենց նման հայտարարություններ են անում, դա իրենց շփումների, հավաքների արդյունքն է, որտեղ իրենք գունագեղի և մասշտաբայինի մասին խոսում են, հետո էլ անհատական բժիշկ են ուզում»,-նշեց իրավապաշտպանը։

Նրա դիտարկմամբ՝ փոխարենը ծայրահեղ աղքատ ընտանիքներին, միայնակ թոշակառուներին պետք է օգնեն․«Գնում եմ, զինվորների տներն եմ այցելում, անասելի ծանր վիճակում ապրող ընտանիքներ են․․․հատկապես վիրավոր զինծառայողներն այնպիսի վիճակում են, որ իրենք չգիտեն՝ ինչքան կարող են գոյատևել, մինչդեռ իշխանությունը մտածում են էլիտար կյանքի մասին, ինչպես դառնալ էլիտար, իրենք կտրվել են իրականությունից, մեկուսացած են ապրում»։

Ալեքսանյանը մեջբերեց Նիկոլ Փաշինյանի օգնականի գրառումը․ «Ամենազավեշտալին այն էր, որ ես կարդացի Նիկոլ Փաշինյանի օգնականի գրառումը, որ ինքը իջել է, խոսել է մի ծնողի հետ, բացատրել է, և նրան դուր է եկել հենց անկախության օրվան նվիրված ծրագիրը, սա ուղղակի ծիծաղելի գրառում է՝ կտրված իրականությունից»,-հավելեց նա։

Իրավապաշտպանը հարց է տալիս՝ իսկ ինչով են նրանք մեզնից առավել, ինչու որոշեցին, որ պետք է անհատական բժիշկ ունենալ, ինչու բյուջեի միջոցներով, մեկ իրենց գրպանի ծախսերն են ավելացնում․ «Մի խոսքով, այն, որ Նիկոլ Փաշինյանը մի քանի խոսք էր անգիր արել, որ խոնարհվում եմ ձեր առաջ, սիրում եմ ձեզ, հպարտանում ձեզնով, արդեն ծիծաղելի է լսել, այս խոսքերը նա այլևս չի էլ ասի, քանի որ այս խոսքերը կեղծ խոսքեր են»։

Իրավապաշտպանը վստահ է, որ այս նախագիծը կյանքի կոչելու դեպքում հանրությունն էլ ավելի է հիասթափվելու, նրանք արժանանալու են հանրության ատելությանը, ինչպես բոլոր նախկինները, իրենք էլ նույն ճանապարհով են գնում․ այդպես էլ լինելու է՝ մերժվելու են, ինչպես Սերժ Սարգսյանը մերժվեց։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում