Իսրայելում հակավիրուսային պատվաստումների դեմ պայքարի շարժման առաջնորդ Հայ Շաուլյանը (Hai Shaulian) մահացել է կորոնավիրուսից: Այդ մասին հայտնում է The Jerusalem Post-ը:
Ակտիվիստը սոցիալական ցանցերում պատվաստումների դեմ կարգախոսներ էր տարածում. «Համաճարակ չկա: Պատվաստանյութը վտանգավոր է և անօգուտ»:
Այն բանից հետո, երբ Շաուլյանն ինքն էր վարակվել վիրուսով, հոսպիտալացվել է և միացվել թթվածնի ապարատին:
«Եթե այն հանեմ և երեք մետր քայլեմ, կկորցնեմ գիտակցությունս: Ես վատ եմ, հազում եմ և շնչահեղձ լինում»,- ասել էր նա:
Տղամարդը Երուսաղեմի ոստիկանության աշխատակիցներին մեղադրել էր նաև իրեն թունավորելու փորձի մեջ: Նա զգուշացրել էր, որ եթե իր հետ ինչ-որ բան պատահի, դա կարող է դիտվել որպես սպանության փորձ: