Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մերժել Հայաստանն ու խաղալ Թուրքիայում․ Դառը իրականության պարադոքսալ կողմը․․․

Ֆուտբոլի Թուրքիայի առաջնության 4-րդ տուրում Ստամբուլի «Ֆեներբախչեի» կազմում նորամուտը նշեց հայազգի հարձակվող Դիեգո Մարաշլյանը։ Վերջինս մինչ այս ելույթ էր ունենում ՄԼՍ-ում հանդես եկող «Լոս Անջելեսում»։ 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի անհաջող մեկնարկից հետ, շատ է խոսվում մեր գլխավոր թիմը արտերկում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստներով ուժեղացնելու մասին: Շատերը վստահ էին, որ առանց համալրումների լուրջ խնդիրներ լուծել ուղղակի հնարավոր չէ: Այդ ժամանակ տպավորիչ խաղով աչքի էր ընկնում «Լոս Անջելեսի» 21-ամյա հարձակվող Դիեգո Մարտին Ռոսի Մարաշլյանի հետ: Վերջինս ծնվել է Ուրուգվայում և այս երկրի լավագույն հարձակվողներից մեկն է: Հույս կար, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային այնուամենայնիվ կհաջողվի Մարաշլյանին այսպես ասած համոզել կրելու մեր երկրի մարզաշապիկը: Նրա Հայաստանում խաղալու հարցը վերջնականապես փակվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանի արված հայտարարությունից հետո: «Նրա հարցը փակված է: Ուրախ եմ, որ ինքն անձամբ հայտարարեց մեր միջև բանակցությունների մասին: Նա տեղեկացրեց, որ չի պատրաստվում խաղալ Հայաստանի հավաքականում: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ ուզում է Ուրուգվայի հավաքականում խաղալ: Կարծում եմ` նրան այնտեղից հրավեր կուղարկեն: Մարաշլյանի հարցը փակված է, եթե ապագայում կտրուկ ինչ-որ բան չփոխվի»,- ասել էր Մելիքբեկյանը:

Մարաշլյանն իր հերթին հայտարարել էր, որ իրեն ավելի շատ ուրուգվայցի էր համարում և չի ցանկանում կրել մեր ազգային թիմի մարզաշապիկը։ «Իմ հայկական արմատները գալիս են մորս կողմից, որ Հայաստանից է Ուրուգվայ եկել։ Իսկ ստացե՞լ եմ արդյոք հրավեր, թե՞ ոչ, ասեմ՝ այո, Հայաստանի ֆուտբոլի հավաքականից նման առաջարկ եղել է, բայց ակնհայտ է, որ ես ծնվել եմ Ուրուգվայում, ինձ ավելի շատ ուրուգվայցի եմ համարում, և իմ երազանքն է կարողանալ խաղալ Ուրուգվայի ֆուտբոլի հավաքականի կազմում: Իհարկե, շնորհակալ եմ հրավերի համար, ես խոսեցի նրանց հետ և ասացի, որ իմ նպատակն է խաղալ Ուրուգվայի հավաքականի կազմում, քանի որ ես ինձ ավելի շատ ուրուգվայցի եմ համարում, քան հայ»,- ասել էր Մարաշլյանը։ Ինչև, մեր հասարակության շրջանում ձևավորված է այն համոզմունքը, որը յուրաքանչյուր հայ հպարտությամբ և ոգևորությամբ պետք է ընդունի իր երկրի ազգային թիմում ելույթ ունենալու հրավերը: Բոլորովին վերջերս Հայաստանի հավաքականին մերժեց նաև ռուսական ֆուտբոլի ծագող աստղ Արսեն Զախարյանը ելույթ ունենալով Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում։ Նշենք սակայն, որ ի տարբերություն Զախարյանի Մարաշլյանը որևէ հանդիպում չի անցկացրել Ուրուգվայի ազգային թիմի կազմում։ Նա ելույթ է ունեցել այս երկրի երիտասարդական և օլմպիական հավաքականներում աչքի ընկնելով արյդունավետ խաղով։ Մարաշլյանը հրավիրվել է նաև Ուրուգվայի ագզային թիմ, սակայն պաշտոնական մրցավեճի չի մասնակցել։ Ինչևէ Ունենք նախադեպեր, երբ Սփյուռքի մեր հայրենակիցները, որոնք նույնիսկ ծնողների մի կողմից են հայ, մեծ խանդավառությամբ են ընդունել ազգային թիմի պատիվը պաշտպանելու առաջարկը: Վառ օրինակներից է Արգենտինայում բնակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, որը մեծ ոգևորոթյամբ միացավ Հայաստանի ազգային հավաքականին: Բալեկյանը հայկական արմատներ ունի միայն մորական պապի կողմից:

Կարող ենք հիշատակել նաև 2018 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Մարկոս Պիզելիին: Վերջինս, չունենալով հայկական արմատներ, տարիներ շարունակ շատ ավելի մեծ նվիրումով է պաշտպանել մեր երկրի պատիվը, քան ազգային թիմի որոշ հայ ֆուտբոլիստներ:Ի տարբերություն Պիզելիի ու Բալեկյանի՝ Մարաշլյանի հայկական արմատները շատ ավելի խորն են։ Հայաստանի հավաքականը մերժելուց հետո Մարաշլյանը ընդունեց «Ֆեներբախչեի» առաջարկը։ Ի դեմս Մարաշլյանի այսօր Թուրքիայի բարձրագույն լիգայում ելույթ ունեցող հայ ֆուտբոլիստ։ Պատկերն իսկապես պարադոքսալ է։ Ինչև անցյալ տարի հայտնի էր դարձել, որ Դիեգո Մարաշլյանի կրտսեր եղբայրը՝ 18-ամյա Նիկոլաս Ռոսի Մարաշլյանը, պատրաստակամություն է հայտնել ելույթ ունենալու Հայաստանի երիտասարդական հավաքականում։ Նիկոլաս Մարաշլյանը, ով խաղում է Ուրուգվայի գլխավոր թիմերից մեկում՝ «Պենյառոլում», «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել էր, որ իրեն շատ ոգևորել է Հայաստանից հրավեր ստանալու փաստը:

Հարցին, թե ինչ է նշանակում ֆուտբոլ խաղալ Հայաստանի համար, երիտասարդ Մարաշլյանն ասել է, թե մեծ հպարտություն է իր և իր ընտանիքի համար ևս: Նա նաև նշել է, որ արդեն տեղեկություններ է ստանում Հայաստանի հավաքականի ու ֆուտբոլի մասին, և խոստովանել է, որ ունենալով Հենրիխ Մխիթարյանի պես լավ ֆուտբոլիստ՝ կարելի է հույսեր ունենալ: Մեկնաբանությունները թերևս ավելորդ են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում