Friday, 21 01 2022
NBA-ում աշխատած մասնագետը՝ բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
ՀՌՀ-ը սերիալներ, անճաշակ հաղորդումներ ագելելու գործառույթ չունի․ Գեղամ Մանուկյան
Ֆլայ Արնա ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ է նշանակվել Դավիթ Փափազյանը
Գեղամ, գրազ գա՞նք․ Արթուր Մանուկյանը՝ Գեղամ Մանուկյանին
Գեղարքունիքում, Ապարանում, Տիգրանաշենի ոլորաններին մերկասառույց է
Մեր հայրենիքը տիրոջը ներկայացնելու խնդիր ունենք․ հեռուստատեսությունը դա պետք է անի․ Արթուր Մանուկյան
Երեխան ծնվել է մահացած․ քրգործ է հարուցվել
Քրիստիննե Գրիգորյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից
Արթուր Մանուկյանը ՀՌՀ անդամի պաշտոնում ընտրվելու դեպքում կսառեցնի ՔՊ-ում իր կուսակցական գործունեությունը
Ես լուրեր չեմ նայում, խնայում եմ իմ նյարդերը․ Արթուր Մանուկյան
Տոյվո Կլաարը Հայաստանում է
Կոմիտասի պատարագը բազմաձայնելը քաղաքական ակտ է․ Արթուր Մանուկյան
Արմեն Բիլյանի նկատմամբ աղաղակող անարդարության հարցում վերջ եմ դնում հրապարակային լռությանս և կեղծիքը պարտակելու մեջ մեղադրում նրա նախկին զինակիցների ղեկավարներին. Ալեք Ենիգոմշյան
Երդվում եմ՝ լինելու եմ անաչառ և դուրս կուսակցական գործունեությունից․ Արթուր Մանուկյան
Երևանում 20-ամյա աղջիկն իրեն ցած է նետել 3-րդ հարկից․ Shamshyan.com
Դուք դաշնակցական եք, Ձեր վերաբերմունքը քաղաքական է․ Արթուր Մանուկյանը՝ Լիլիթ Գալստյանին
Հայկական Ռոբին ռոբոտը 2 միլիոն դոլարի ներդրում է ներգրավել
Սիմոնը շարական երգելով է մեռել՝ մինչև վերջին փամփուշտը․ Արթուր Մանուկյան
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 628 դեպք. մահվան դեպք չի գրանցվել
Եթե ուսուցիչը ուզում է դառնալ պարեկ, ուրեմն ինքը ուսուցիչ չի ծնվել․ Արթուր Մանուկյան
ԼՂ հակամարտության վերսկսման հավանականությունը միջին է. զեկույց. «Ամերիկայի ձայն»
Եթե հացթուխն այնպես հաց թխի, ինչպես սերիալներում խաղում են դերասանները՝ հացը կտան գլխին. Արթուր Մանուկյան
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Հայվանը ինձ զինվորից ուզում ա սարքի մարդասպան․ Արթուր Մանուկյանը՝ իր և ընկերոջ խոսակցության մասին
Շահումով խաղի ցանկացած տեսակի գովազդը կարգելվի
Ողբերգական ավտովթար. 38-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառին. կա զոհ
10:15
Նավթի գները նվազել են․ 20-01-22
Գնաճի տեմպերից պետք չէ վախենալ․ 5 տոկոսից բարձր տնտեսական աճը կապահովենք
ՀՅԴ-ն ժողովի է պատրաստվում. չի բացառվում, որ Իշխան Սաղաթելյանին փոխեն․ «Ժողովուրդ»
Աժ պատվիրակության ԱՄՆ այցը

Որևէ արդյունք դեռ չի գրանցվել. Հավանաբար ինչ-ինչ հաշվարկներ ունեցել են այս նախաձեռնությունը սկսելիս

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի երկրորդ նիստին: Առհասարակ, ինչպե՞ս եք գնահատում այս նիստերի արդյունավետությունը և նպատակահարմարությունը։

-Արդյունավետության  մասին իմ թերահավատությունը Նիկոլ Փաշինյանին փոխանցել եմ սկզբնական մեր առանձնազրույցում: Բայց եթե դա անգամ փոքր-ինչ հնարավորություն է ընձեռում կողմնակիորեն ազդել մեր պետության համար ճակատագրական իրադարձությունների վրա, ապա մեր պարտքն ենք համարել մասնակցել, որ երբևէ Բարձրյալի դատաստանի առջև կանգնելիս բաց ճակատ ասենք, որ մեզնից կախվածն արեցինք անմնացորդ: Նպատակահարմարությունը երևի պետք է դիտարկել իշխանության տեսանկյունից. հավանաբար ինչ-ինչ հաշվարկներ ունեցել են այս նախաձեռնությունը սկսելիս: Մեր պարագայում նպատակահարմարության խնդիր չկա. մենք մեր ասելիքը ոչ հանրային ԶԼՄ-ներով ասել և ասում ենք, իսկ հանրայինն ինչպես փակ եղել է մեզ համար, այնպես էլ շարունակում է փակ մնալ:

Այս անգամ նիստի օրակարգում նախ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովին արտախորհրդարանական ուժերի մասնակցության հարցն էր։ Որոշում ունե՞ք՝ մասնակցելու եք արդյոք այդ նիստերին։ Առհասարակ, ի՞նչ կարծիք ունեք նման հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտության մասին։

-Արտախորհրդարանական միավորների կողմից այդ հանձնաժողովին քվեարկությամբ որոշվեց, որ կմասնակցեն պարոնայք Դավիթ Սանասարյանը, Սամվել Բաբայանը և Նորայր Նորիկյանը: Մենք ցանկություն չենք ցուցաբերել անձնապես ներգրավվել այդ հանձնաժողովում, քանի որ վստահ ենք, թե 44-օրյա պատերազմի, ինչպես նաև մինչ այդ եղած քառօրյայի, մարտի 1-ի, հոկտեմբերի 27-ի հանգամանքները կարող են բացահայտվել միայն այն ժամանակ, երբ Հայաստանը դուրս կգա ռուսական ուղեծրից: Մինչ այդ ճշմարտությունը գալու և կանգ է առնելու մի որոշակի կետում, օբյեկտիվորեն չի բացահայտվելու մինչև վերջ:  Բայց հանրային հույզերին գոնե մինչև այդ սահմանը որոշ բավարարում տալու համար, իհարկե, նման հանձնաժողովի ստեղծման հանրային պահանջ կար, որին ընդառաջ գնացին խորհրդարանական բոլոր ուժերը:

Որևէ արդյունք այս նիստերին գրանցվե՞լ է, պարոն Հայրապետյան։

– Իմ գնահատմամբ՝ որևէ արդյունք դեռ չի գրանցվել. ես մնում եմ իմ նախնական թերահավատության տեսակետին: Մեծ ցանկության դեպքում՝ կարող ենք արդյունք համարել այն, որ, ինչպես ճիշտ նկատել էր Տիգրան Խզմալյանը, փորձ է արվում քաղաքական մենախոսության մշակույթից անցնել քաղաքական երկխոսության

մշակույթի. դա էլ երևի քիչ չէ ապամշակութայնացված մեր իրականության մեջ:

Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ի՞նչ դիտարկումներ ունեք։ Արդյո՞ք կառավարման համակարգ պետք է փոխվի, թե՞ ոչ։

– Այդ թեմայով արդարադատության նախարարության կազմակերպած հանդիպմանը Պահպանողական կուսակցության ներկայացուցիչը մասնակցել է: Հայաստանի համար մենք ամենից արդյունավետն ենք համարում նախագահական համակարգը, իսկ մեծ դիմադրության դեպքում՝ առնվազն կիսանախագահականը, ինչպիսին կար մինչև սահմանադրական չարաբաստիկ բարեփախումները: Մենք նաև այլ կուսակցությունների հետ արդարադատության նախարարությանը պաշտոնապես հանձնել ենք Պարույր Հայրիկյանի հեղինակած Սահմանադրության մի նախագիծ, որն օրենքի խախտմամբ՝ իշխանության կողմից ցայժմ մնացել է անպատասխան. մենք շարունակում ենք հարգել մեր ստորագրությունը՝ որպես հիմք պաշտպանելով Հայրիկյանի տարբերակը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում