Սննդաբան Անտյե Գալը նշել է, որ օսլա պարունակող ուտեստները, մասնավորապես՝ մակարոնեղենը, բրինձը և կարտոֆիլը, պետք է սառը մատուցվեն:
«Երբ սնունդը սառչում է, դրա մեջ պարունակվող օսլան արտադրվում է որպես տարրալուծման արտադրանք: Այն դրական ազդեցություն ունի աղիքային ֆլորայի վրա, կարգավորում է արյան շաքարը և նույնիսկ կարող է օգնել ձեզ նիհարել», – ասել է Գալը focus.de- ին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ սառը օսլան կլանվում է բջջանյութի պես: Սա նպաստում է ինչպես աղիների միկրոֆլորայի, այնպես էլ արյան շաքարի կարգավորմանը:
Սննդաբանը նաև բացատրել է, որ կրկնակի տաքացումը կարող է վնասակար ազդեցություն ունենալ այդ մթերքների օսլայի վրա: