Հոլիվուդյան դերասան Թոմ Քրուզի մասնակցությամբ «Առաքելությունն անհնար է 7» ֆիլմի նկարահանումների ժամանակ բրիտանական Կամբրիա կոմսության Լեյք շրջանի ազգային պարկում տեղի է ունեցել միջադեպ կովերի նախիրի հետ: Այս մասին հայտնում է The Sun պարբերականը:
Թոմ Քրուզը նկարահանումների ժամանակ պարաշյուտով թռիչքներ է կատարել: Ֆիլմարտադրող թիմը հատուկ սարքեր է oգտագործել անօդաչու թռչող սարքերի միջամտությունը թույլ չտալու համար: Սակայն սարքերի բարձր հաճախականության աղմուկի պատճառով կենդանիներն ուշագնաց են եղել:
59-ամյա դերասանն ինքն է կատարում հնարքները: Նա չորս անգամ ցատկել է ուղղաթիռից: Այս ընթացքում սարքերը միացված են եղել: Տեխնոլոգիան անջատելուց հետո կենդանիները գիտակցության են եկել:
Թոմ Քրուզը շնորհակալություն է հայտնել որոշ տեղացիներից «նման գեղեցկություն ունեցող վայրում լինելու հնարավորություն ընձեռելու համար»: