ՀՀ նախագահի հրամանագրով Կամո Քչունցը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում:
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Պողոս Պողոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնից: Սահակ Օհանյանն էլ ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնից: