Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

«Եդինայա Ռոսիա»-ի հրավերով Մոսկվա գնացող Քոչարյանը կիսո՞ւմ է այդ կուսակցության երկրորդ համարի՝ Շոյգուի ասածը Ղարաբաղի հետ կապված

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` որպես «Հայաստան» դաշինքի ղեկավար, պաշտոնական հրավեր է ստացել «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավարությունից` այցելելու ՌԴ մայրաքաղաք Մոսկվա՝ երկու քաղաքական միավորների գործընկերային հարաբերությունների զարգացմանն ուղղված քաղաքական հանդիպումներ անցկացնելու համար։ Տեղեկությունը   հայտնել է  ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը․«Սիրով ընդունել ենք հրավերը, և արդեն գալիք շաբաթվա վերջին Ռոբերտ Քոչարյանը պլանավորում է մեկնել Մոսկվա այդ հանդիպումներին մասնակցելու նպատակով»։

Միկոյանը վստահեցրել է, որ այդ հանդիպումների անցկացումը կարևոր նշանակություն ունի ինչպես երկու քաղաքական միավորների միջև կառուցողական երկխոսության, այնպես էր հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համատեքստում։

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի ջանքերով  «Հայաստան» դաշինքի և «Եդինայա Ռոսիա» Ռոսիայի միջև  նախատեսվում է ստորագրել համագործակցության հուշագիր, այնպիսին ինչպիսին  ՌԴ իշխանական  կուսակցության հետ ուներ <<Բարգավաճ Հայաստանը»։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը տվյալ համագործակցությանը բացասական է վերաբերում։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքագետը հիշեցրեց «Եդինայա Ռոսիա»-ի ցուցակի երկրորդ համարում ընդգրկված Շոյգուի խոսքերն առ այն, որ Թուրքիան ու Ռուսաստանը Ղարաբաղում հաջող օպերացիա են իրականացրել ու հարցրեց․«Քոչարյանը համաձա՞յն է Շոյգուի հետ»։

Լևոն Շիրինյանը նաև նշում է, որ արժեհամակարգային իմաստով «Հայաստան» դաշինքն ու «Եդինայա Ռոսիան» իրար շատ մոտ են և այս համագործակցության մեջ զարմանալի որևէ բան չկա․«Ուզում եմ շեշտել,  որ ո՛չ հայաստանյան իշխանությունները և ոչ էլ այսպես կոչված ընդդիմությունը չպետք է հույս ունենան, որ Ռուսաստանն իրենց հետ է, Մոսկվան միայն կոնֆլիկտի, մեր հասարակության պառակտման հետ է»։

Շիրինյանը հայաստանյան կուսակցություններին առաջարկում է նմանատիպ հուշագրեր ստորագրել եվրոպական կամ ամերիկյան կուսակցությունների հետ․«Օրինակ՝ ԱՄՆ Հանրապետական կամ  Դեմոկրատական կուսակցության հետ։ Մեր կուսակցությունն այժմ կայացման փուլում է, այլապես մեծ սիրով նման հուշագիր կստորագրեինք Գերմանիայի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության հետ։ Իսկ ընդհանրապես ուզում եմ մեր կուսակցություններին հիշեցնել, կողմնացույցը չորս կողմ ունի, միայն հյուսիսը չէ։ Եթե միայն մի կողմն ես օգտագործում, վաղ թե ուշ կկուրանաս»,-եզրափակեց նա։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ Ռուսաստանն իր այս քայլով մնացած ուժերին՝ այդ թվում նաև «Պատիվ ունեմ» դաշինքին դուրս է  դնում դաշնակցային հարաբերություններից․«Տարօրինակ է, մարդ, ում ՀՀ իրավապահ  մարմիններն այդպիսի  մեղադրանքներ են առաջադրել, «Եդինայա Ռոսիայի» հրավերով գնում է  Ռուսաստան։ Այդ քայլով Մոսկվան իր վրա է վերցնում այն ենթադրյալ հանցանքները, որում Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է։ Դաշնակցել՝ նշանակում է համերաշխություն հայտնել, կիսել այդ մեղադրանքները։ Ես դա շատ վտանգավոր եմ համարում»,-«Առաջին լրատվական»-ին փոխանցեց Արշակյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում