Thursday, 28 03 2024
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով

Ինչ կասի Ռոբերտ Քոչարյանն ու ինչ է ուզում Իլհամ Ալիևը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Քերի Քավանոն հարցազրույց է տվել Ազատություն ռադիոկայանին, որը հնարավոր է գնահատել բավականին անկեղծ և բաց հարցազրույց, իհարկե դիվանագիտության կարգավիճակի շրջանակում: Ամերիկացի նախկին համանախագահը այդ կարգավիճակն ունեցել է այսպես ասած «քիվեսթյան շրջանում: Քերի Քավանոն ծավալուն հարցազրույցում շոշափում է արցախյան հարցի այսպես ասած խաղաղ գործընթացի պատմության բազմաթիվ ասպեկտներ, նշելով, որ դրանք արդիական են նաև այսօր՝ պատերազմից հետո, և գործնականում ակնարկելով, որ առանց այդ հարցերի անդրադարձի և լուծումների, հնարավոր չի լինելու գալ խաղաղության: Քավանոն իր հարցազրույցում անում է նաև հայտարարություն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արցախյան հարցում տարածքների փոխանակման տարբերակի միտքը եկել է ոչ թե համանախագահներից, այլ ծագել է Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի բանակցությունների արդյունքում, իսկ համանախագահներն ընդամենը ձևակերպել են այդ գաղափարը քիվեսթյան բանակցության փաթեթում:

Քերի Քավանոն չի ցանկանում ավելի ծավալվել, թե ինչ է եղել այդ ամենի շուրջ, իր խոսքով՝ ներկայումս խաղաղ գործընթացի հեռանկարի չվնասելու համար:  Ի՞նչ կասի Հայաստանի երկրորդ նախագահ, խորհրդարանական ընդդիմության առաջնորդի կարգավիճակն ունեցող Ռոբերտ Քոչարյանը ամերիկացի նախկին համանախագահի հայտարարության առնչությամբ, ըստ որի հենց Քոչարյան-Ալիև բանակցության արդյունքն է տարածքների փոխանակման գաղափարը: Բանն այն է, որ այստեղ խնդիրը բոլորովին այն չէ, որ Ռոբերտ Քոչարյանը պատասխան տա այդ դրվագի համար:

Խնդիրն այն է, թե ներկայումս ներքաղաքական դաշտում առանցքային դերում հայտնված Քոչարյանն ինչպիսի վերաբերմունք ունի իր իսկ մասնակցությամբ բանակցային բովանդակություն ներմուծված տարրի, առանցքային տարրի վերաբերյալ, որը ներկայումս իր գլխավոր կռվաններրից է դարձրել Իլհամ Ալիևը:

Բանն այն է, որ այստեղ տողատակում կարող է լինել մեկ այլ սկզբունքային հարց: Արդյո՞ք Իլհամ Ալիևը չի ձգգտում հասնել իրավիճակի, երբ Հայաստանում իշխանության կգա Ռոբերտ Քոչարյանը, որի և իր հոր՝ Հեյդար Ալիևի զրույցը «ծնել» է տարածքների փոխանակման միտքը կամ գաղափարը: Ալիևի ձգտման հարցը անկասկած չպետք է դիտարկել Հայաստանի ներքաղաքական իրողություններին առնչվող հուզական դիտարկումների և գնահատումների համատեքստում: Խնդիրը պետք է դիտարկել շատ սառը և սթափ: Ալիևը կարող է այդպիսի ձգտում ունենալ այն հաշվարկով, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանություն վերադարձը կարող է ինքնաբերաբար նշանակել տարածքների փոխանակման գաղափարի վերադարձ: Ահա այդ համատեքստում է կարևոր, թե այդ խնդրի հանդեպ ինչպիսին է Ռոբերտ Քոչարյանի հստակ դիրքորոշումը: Որովհետև, հնարավոր այդ ձգտումը կամ ցանկությունը իրականացնելու համար Ալիևը պարբերաբար կդիմի սադրանքների, որոնք Հայաստանի ներքաղաքական դաշտում կառաջացնեն «փոթորիկներ» և միտված կլինեն ճգնաժամ խորացնելու, առնվազն Նիկոլ Փաշինյանի վարկանիշը «մինչև քոք մաշեցնելուն»: Հետևաբար, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումը տարածքների փոխանակման գաղափարի վերաբերյալ, դրա որևէ «մոդիֆիկացիայով», կարող է առանցքային նշանակություն ունենալ Ալիևի «ձգտումների» ռեժիմի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում