Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Պողոս Պողոսյանն ազատվել է Հայաստանի զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Պողոս ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնից: