Հանդիպել են 44-օրյա պատերազմի հետևանքով բռնի տեղահանված արցախցիների կողմից ստեղծված մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Արցախի Հանրապետության Մարդու Իրավունքների պաշտօան Գեղամ Ստեփանյանի հետ:
Ստեփանյանի խոսքով՝ Ադրբեջանա-թուրքական ագրեսիան ևս մեկ անգամ աշխարհին ցույց տվեց, որ արցախյան հարցը կյանքի իրավունքի հետ կապված հարց է․ «Հակամարտության կարգավորման հարցում Արցախի կարգավիճակի հարցը պետք է օրակարգային լինի հենց մարդու իրավունքների տեսանկյունից: Արցախի անկախությունը Արցախում ապրող հայի կյանքի երաշխավորման լավագույն ճանապարհն է»: