«Թալիբան» շարժման գրոհայիններն Աֆղանստանի փոխնախագահ Ամրուլլահ Սալեհի տանը գտել են 6.5 մլն դոլար և ոսկու ձուլակտորներ: Այս մասին Twitter- ի իր էջում հայտնել է աֆղան ակտիվիստ Մուհամեդ Ջալալը:
Նրա խոսքով՝ «դա ընդամենը այսբերգի գագաթն է»: Խուզարկություններն իրականացվել են Աֆղանստանի անվտանգության ուժերի կողմից «Թալիբան» շարժման ղեկավարած գործողության շրջանակներում: Բոլոր հայտնաբերված արժեքները առգրավվել են իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից: