Թուրքիայի հարավ-արևմտյան Մուղլա նահանգում բախվել են զբոսաշրջային և դպրոցական ավտոբուսները: Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Cumhuriyet թերթին:
Առաջին ավտոբուսում գտնվել են զբոսաշրջիկներ Ուկրաինայից: Նախնական տվյալների համաձայն՝ վարորդի մոտ սրտի կաթված է տեղի ունեցել, նա մահացել է:
Դեպքի հետևանքով տուժել է 41 զբոսաշրջիկ, 7 աշակերտ և դպրոցական ավտոբուսի վարորդը:
Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: