Friday, 19 04 2024
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ

Վրաստանի վարչապետը Ախալքալաքում և Նինոծմինդայում ներկայացրել է «Վրացական երազանքի» հայ թեկնածուներին

Սեպտեմբերի 12-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ախալքալաքում և Նինոծմինդայում ներկայացրել է առաջիկա ՏԻՄ ընտրություններում քաղաքապետերի և սակրեբուլոների /ավագանի / մեծամասնական թեկնածուներին: Այս մասին գրում է Aliq.ge-ն:

«Վրացական երազանքը» Ախալքալաքում քաղաքապետի պաշտոնում պաշտոնապես ներկայացրել է Մելքոն Մակարյանի թեկնածությունը, որն էլ իր հերթին ելույթի ավարտից հետո ներկայացրել է Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի մեծամասնական պատգամավորության թեկնածուներին:

«Ես հաստատ գիտեմ, որ առաջընթացին համընթաց մենք դեռևս կանգնած ենք մի շարք մարտահրավերների առջև: Այնուամենայնիվ, մենք ունենք հստակ տեսլական, թե ինչպես հաղթահարել դրանք: Մեր մունիցիպալիտետին անհրաժեշտ են փորձառու, արհեստավարժ, եռանդուն, գործին տիրապետող ​​մարդիկ։ Ուստի «Վրացական երազանքը», մեր քաղաքական թիմն այլընտրանք չունի»,-իր ելույթում նշել է քաղաքապետի թեկնածուն:

Ախալքալաքից հետո Ղարիբաշվիլին Նինոծմինդայում ներկայացրել է քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի թեկնածությունը: Մոսոյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել նինոծմինդացիներին վերջին տարիներին հաջողված նախագծեր իրականացնելու համար:

Վրաստանում ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան 2021 թվականի հոկտեմբերի 2-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում