Monday, 29 05 2023
Այս մրցաշարերով ընդգծում ենք մեր պետականությունը, դրոշը, ապրելու, առաջ շարժվելու մեր կամքը. վարչապետ
Քաղաքական իրադրության փոփոխությունը Հայաստանում. համախմբումը լուծում չէ
Էմանուել Մակրոնը շնորհավորել է Ռեջեփ Էրդողանին
Պուտինը շնորհավորել է Էրդողանին
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին
Էրդողանի վերընտրությամբ Թուրքիան չի կարող հաղթահարել այս ճգնաժամը
Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ
Արտակարգ իրավիճակը չի բացառվում, մտահոգիչ է վաղվա Թուրքիայի արտաքին քաղաքականության հեռանկարը
Երևանի և վեց մարզերի որոշ հասցեներ կհոսանքազրկվեն
Դժվար Թուրքիա ենք տեսնելու, բարդ օրեր են սպասվում
22:30
Ըստ տարբեր լրատվամիջոցների՝ Ալեքսանդր Լուկաշենկոն հոսպիտալացված է
Էրդողանը հավաքել է 53,41 տոկոս ձայն
Էրդողանը հայտարարել է Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ավարտի մասին
1918-ին քաղաքական դասի համար անկախությունը հեռու նպատակ էր, կարծում էին՝ ՌԴ-ից անկախ լինելով կմնանք մենակ
Ընդդիմադիր «Անկա». Քըլըչդարօղլուն առաջատար է
Էրդողանը նույնկերպ չի կարող շարունակել, ընտրություններից հետո մեծ կռիվներ կլինեն կուսակցությունների միջև
Ռեջեփ Էրդողանն արդեն շնորհավորանքներ է ստանում
Երկփեղկված Թուրքիայում սպասվում են ցնցումներ, ԱՄՆ-ից կախվածությունը կմեծանա
Մշակվել է քվեաթերթիկների 95.2 %-ը. Էրդողանն առաջատար է
Փրկարարները հայտնաբերել են Կապանում մոլորված քաղաքացուն
Վրաստանի խորհրդարանի նախագահը շնորհավորել է հայ ժողովրդին
Մշակվել է քվեաթերթիկների 55.1 %-ը. Էրդողանն առաջատար է
Փրկարարներն Ազատի ջրամբարից ավտոմեքենա են դուրս բերել
Էրդողա՞ն, թե Քըլըչդարօղլու․ Թուրքիայի նախագահական ընտրությունների II փուլը․ հայացք Երևանից
Թուրքիայում ավարտվել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը
Հայսատանը նշում է Առաջին Հանրապետության 105-ամյակը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հարգանքի տուրք է մատուցել Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակին
Վարչապետը ներկա է գտնվել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը
Երևանի Չեխովի փողոցի շենքերից մեկում հոսանքի բաշխիչ վահանակի մալուխների կարճ միացումից հրդեհ է բռնկվել
Գետափ գյուղի մոտ Եղեգիս գետի վրա կառուցված կամուրջը երկկողմանի երթեւեկելի է

Իրանը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը համաձայնության են հասել՝ կապված միջուկային օբյեկտների մոնիթորինգի հետ

Իրանը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը համաձայնության են եկել՝ կապված միջուկային օբյեկտների մոնիթորինգի հետ: Գործակալության տնօրենը և Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը Թեհրանում տեղի ունեցած բանակցություններն անվանել են «կառուցողական», հաղորդում է Press TV-ն:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին առաջին հանդիպումն էր անցկացնում Իրանի նոր կառավարության հետ: Բանակցություններն, ըստ Գրոսսիի, կոնկրետ արդյունքներ են տվել: Իրանը համաձայնել է ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը թույլ տալ սպասարկել այն տեսախցիկները, որոնք օգտագործվում են Իրանի միջուկային օբյեկտները մշտադիտարկելու համար: Գործակալության տեսուչներին թույլ կտրվի փոխարինել տեսախցիկների հիշողության քարտերը, սակայն դրանք կպահվեն Իրանում:

«Ուրախ եմ ասել, որ այսօր մենք կարողացանք շատ հստակ, կոնկրետ արդյունքներ ստանալ՝ կապված գործակալության սարքավորումների աշխատանքի շարունակականության հետ: Դա շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք անհրաժեշտ երաշխիքները և տեղեկությունները տրամադրել աշխարհին առ այն, որ ամեն ինչ կարգին է: Դա մեզ թույլ կտա օգնել Իրանին միջուկային համաձայնագրի համատեքստում ապագա բանակցությունների հարցում», – ասել է Գրոսսին:

Իր հերթին Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության նոր ղեկավար Մոհամմադ Էսլամին ձեռք բերված համաձայնությունն անվանել է զուտ տեխնիկական:

«Մենք համաձայնության ենք եկել, որ համապատասխան տեխնիկական թիմը կգա Իրան և կփոխարինի տեսահսկման սարքերի հիշողության քարտերը: Այս ամբողջ հարցն, ըստ էության, տեխնիկական է, և մեր միջև հարաբերություններում քաղաքական հարցերը տեղ չեն ունենա», – հայտնել է Էսլամին:

Եվրոպական Միությունը ողջունել է ձեռք բերված համաձայնագիրը՝ նշելով, որ դա կողմերի միջև խնդիրների դիվանագիտական լուծման հնարավորություն է տալիս:

Հիշեցնենք՝ 2015 թվականին Իրանը համաձայնագիր էր կնքել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և Չինաստանի հետ: Ըստ փաստաթղթի՝ Թեհրանը պետք է դադարեցներ միջուկային զենքի մշակումը միջազգային պատժամիջոցների չեղարկման դիմաց:

Սակայն 2018 թվականին այդ ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դուրս էր եկել միջուկային համաձայնագրից և վերականգնել պատժամիջոցները:

Ի պատասխան՝ Իրանը հարստացրել է ուրանն այնպիսի մակարդակի, որը հնարավոր է դարձում միջուկային զենքի մշակումը:

Վաշինգտոնը և Եվրոպական Միությունը Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին կոչ են արել վերադառնալ բանակցությունների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում