Saturday, 18 09 2021
Մեղրիի միջանցքի հույսով Ալիևը կդիմի նոր սադրանքների. այդ «հույսի» համահեղինակ Քոչարյանը պետք է դիրքորոշում հայտնի
Ադրբեջանցիների կողմից ավտոբուսի վրայից քերված դրոշը փոխարինեվել է նորով
20:45
Բժիշկը հեռախոսով խոսելիս նիհարելու միջոց է նշել
20:30
Նշվել են գազար ուտելու հետևանքները
20:15
Bloomberg-ը կազմել է աշխարհի ամենահարուստ ընտանիքների ցուցակը
«Օրրանի» բարեգործական ընթրիքի ընթացքում հավաքված հասույթը կուղղվի արցախցի և կարիքավոր ընտանիքներին
Հասկանալով աշխարհաքաղաքական փոփոխությունները՝ մենք պետք է ոտքի կանգնեք և ուժեղ պետություն կառուցենք․ Արմեն Սարգսյան
19:30
Ահաբեկչական կիբերհարձակում է իրականացվել Վենեսուելայի ֆինանսական համակարգի վրա
19:15
ԱՄՆ-ն Ֆրանսիային «կենսական կարևոր գործընկեր» է անվանել
19:00
Փարիզի Աստվածամոր հրդեհված տաճարի ամրապնդման աշխատանքներն ավարտվել են
Վրաստանում կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 52 մարդ
18:30
Թալիբներն ուզբեկերենին զրկել են երկրի պաշտոնական լեզվի կարգավիճակից. ՌԻԱ
Որևիցե մեկին չի հաջողվի հեռացնել Արցախի դրոշը. Ալեն Սիմոնյանը
Խաղաղությունը գին ունի. չպետք է թույլ տալ, որ Անկարան պարտադրի Հայաստանին միայնակ վճարել այդ գինը
Երևանի 7 դպրոցի տնօրեն ազատվել է պաշտոնից
Չեմ կարող ասել, որ 1996-ին ընտրությունները չեն կեղծվել, բայց ոչ այն մասշտաբով, որքան քոչարյանասերժական ռեժիմի օրոք
17:30
Պուտին-Բայդեն հանդիպումը Շվեյցարիայի իշխանություններին արժեցել է ավելի քան 10 մլն դոլար
Հայաստանի ազգային հավաքականի դիրքը ԱՊՀ-ում և տարածաշրջանում
17:09
ՀԱՊԿ-ն հայտարարել է ռազմական ոլորտում համատեղ բյուջեի մասին
Երևանն ու Կիևը դու՞րս են գալիս փակուղուց. կան անհրաժեշտություններ
Հաղթահարելով դժվարությունները՝ Գյումրին վճռական քայլերով առաջ է շարժվում. Գնել Սանոսյան
Լարված իրավիճակ․ ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք պահանջում են չեղարկել տոնական համերգը
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Չիլիի նախագահին
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով
15:45
Քաբուլում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով կան վիրավորներ
Իշխանության ներկայացուցիչները Գյումրիում են
15:15
Տաջիկստանն ու Իրանը տնտեսական ու տեխնիկական համագործակցության հուշագիր են ստորագրել
Գյումրիում ազդարարվեց «Թումո Հայաստան» ծրագրի մեկնարկը
Այդ որոշումը սակարկելը տեղին չեմ համարում․ Ալեն Սիմոնյանը՝ պարգևավճարների մասին
14:30
Կալիֆորնիայում 4.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Միքայել Արզումանյանը ոչ միայն պետք է հրաժարական տար, այլ պատասխանատվության ենթարկվեր՝ Օնիկ Գասպարյանի հետ միասին

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է «Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի ԼՂՀ կոմիտեի համակարգող, խաղաղության եւ մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր, արցախցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանը:

-Պարոն Օհանջանյան, հրաժարական է տվել Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանը։ Ո՞րն էր ըստ Ձեզ այդ հրաժարականի պատճառը, ի՞նչ քննարկումներ կան Արցախում։

-Ես միայն տեղեկություն ունեմ, որ Արցախի նախագահը ստորագրել է Պաշտպանության բանակի հրամանատարի հրաժարականի դիմումը։ Իմ կարծիքով՝ նախագահը պետք է ոչ միայն ստորագրեր այդ հրաժարականը, այլ հրամայեր պատկան մարմիններին հետաքննել այն բոլոր հանցագործությունները, որոնք տեղի են ունեցել պատերազմի ժամանակ։ Նկատի ունեմ՝ անփութությունը,  պրոֆեսիոնալիզմի բացակայությունը։ Այսինքն՝ նա պետք է պատասխանատվություն կրի իր անփույթ գործունեության  համար։ Իր անգրագետ ղեկավարման արդյունքում մենք ունեցանք այդքան կորուստներ։ Բայց ուզում եմ նաև նշել, որ դա միայն իր մեղքը չէ։ Մեղավոր է նաև ՀՀ ԶՈՒ-երի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը, ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, Ջալալ Հարությունյանը։ Նրանք պետք է խմբակային պատասխան տան այդքան զոհերի համար։ Ու՞ր է հիմա Օնիկ Գասպարյանը, ինչո՞ւ մինչև հիմա նրանք ձերբակալված չեն և փոխարենը քննադատում են իշխանություններին, որոնք  տեղի ունեցածի համար ոչ պակաս մեղավոր են։ Նրանց բոլորի անգրագետ աշխատանքի պատճառով է, որ մենք կորցրեցինք Շուշին ու Հադրութը։

-ՊԲ նոր հրամանատար է նշանակվել Կամո Վարդանյանը։ Ի՞նչ կարծիք ունեք իր մասին։

-Ես իրեն անձնապես չեմ ճանաչում, ինձ համար անհայտ գործիչ է։ Բայց պետք է նշեմ,  որ նախարարը նախևառաջ պետք է լինի լավ հրամանատար։ Մենք շատ անփույթ ձևով պարտվեցինք պատերազմը, ես չեմ կարծում, որ այդ մարդը որակապես տարբերվի իրեն նախորդողներից։ Միգուցե և կարողանա լավ ղեկավարել, բայց պետք է նշեմ, որ Պաշտպանության բանակը փորձադաշտ չէ, որ անընդհատ փոխատեղումներ լինեն։ Մեր երկրում կան շատ արժանի մարդիկ, որոնք կկարողանային լավագույնս ղեկավարել, բայց նրանք չգիտես ինչու լուսանցք են մղվել։


Ռուսաստանյան խաղաղապահ անձնակազմի նոր հրամանատար է նշանակվել  գեներալմայոր Միխայիլ Կոսոբոկովը, նա արդեն մի քանի հանդիպումներ է ունեցել։  Այս փոփոխության մասին ի՞նչ դիտարկումներ ունեք։

-Դժվար է հստակ գնահատական տալ, քանի որ նա նոր է ստանձնել այդ պաշտոնը։ Բայց ստացվող տեղեկությունների համաձայն՝ նա շատ սկզբունքային գործիչ է և կկարողանա ավելի էֆեկտիվ աշխատել, քան նախորդը։

-Իսկ Մուրադովն ի՞նչ բացթողումներ թույլ տվեց։

Ես կարող եմ ասել, որ շատ դժվար է գնահատել խաղաղապահ ուժերի նախկին հրամանատարի աշխատանքը, քանի որ այդ աշխատանքը նոր էր։ Խաղաղապահ ուժերի աշխատանքի շատ բացասական կետեր կապված էին այն հանգամանքի հետ, որ նրանք առաջին անգամ էին այդ տարածաշրջանում։ Գնահատական կարող ենք տալ արդեն հիմա, եթե կլինեն վրիպումներ, կնշանակի, որ դա ինստիտուցիոնալ բնույթ է կրում ու կապված  է Լեռնային Ղարաբաղի հանդեպ Ռուսաստանի կողմից իրականացվող քաղաքականության հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում