Քաղաքական վերլուծաբան Արմեն Չիբուխյանը զարմացած է, ասում է՝ էլ ինչպես պետք է Արևմուտքը հասկացնի, ասի, որ իրենց լծակներ են պետք, որ հարկավոր է տնտեսական հզորություն Հայաստանին, որ կարողանա հետագայում ամրապնդվել, ուժեղանալ ու անցնել ԼՂ կարգավիճակի բանակցություններին, որը տարիներ կարող է տևել։ Նշում է․ «Հայաստանին հասկացնում են՝ տնտեսությունը հզորացրեք․ մենք տնտեսական որևէ լծակ չենք տալիս Արևմուտքին»։