Thursday, 25 04 2024
Սփյուռքահայությունը հաղթական ժողովուրդ է
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ

Ֆրանսիան պատրաստ է աջակցության տարբերակներ փնտրել. Ժոնաթան Լաքոտ

Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտած Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը բացառիկ հարցազրույց է տվել «Լուրերին»՝ անդրադառնալով Արցախի հարցի կարգավորմանն ու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը:

Հարցին, թե ինչպես է հնարավոր ռազմական աջակցության հարց քննարկել, երբ Հայաստանն ու Ֆրանսիան ռազմական նույն դաշինքում չեն, դիվանագետը պատասխանել է, որ եթե Հայաստանը դիմի, Ֆրանսիան պատրաստ է աջակցության տարբերակներ փնտրել, քանի որ իրենց նպատակն է բացառել նոր պատերազմը:

Այժմ Ժոնաթան Լաքոտի հետ Լիլիթ Հարությունյանի հարցազրույցից մի հատված: Ամբողջական տարբերակը կարող եք դիտել Առաջինի լրատվական ալիքի եթերում և «Լուրերի»  սոցհարթակներում:

Ժոնաթան Լաքոտ (Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտած Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան) – Ես լիովին գիտակցում եմ, որ Ֆրանսիայից սպասելիքները շատ մեծ են անվտանգության ոլորտում, և այս թեմայով իմ ցանկացած արձագանք մեծացնում է այդ սպասելիքները: Կարծում եմ՝ պետք է լինել շատ հստակ․ առաջին հերթին Ֆրանսիան պատրաստ է դիտարկել այն դիմումները, որոնք կձևակերպվեն Հայաստանի կողմից: Այսինքն՝ եթե Հայաստանի կողմից նախաձեռնություն լինի, մենք պատրաստ ենք դիտարկել, թե ինչպես կարող ենք այդ դիմումին ընթացք տալ: Բնականաբար, պետք է հաշվի առնել մի քանի հանգամանք:

Իսկապես Հայաստանը, կոնկրետ ռազմական դաշինքի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է: Պետք է նաև հաշվի առնել այն փաստը, որ մեր առաջնահերթությունը բանակցություններն են: Մեր նպատակն է ոչ թե օգնել Հայաստանին, կամ որևէ մեկին՝ հաջորդ պատերազմին պատրաստվել, մեր նպատակն է խուսափել հաջորդ պատերազմից․ լինի դա Ղարաբաղում, սահմաններին կամ այլ տեղ։ Մեր առաջնահերթությունը միշտ կլինեն բանակցությունները, Երևանի և Բաքվի միջև երկխոսության վերսկսումը, լարվածության նվազումը և վստահության ամրապնդման միջոցառումների հաստատումը, որպեսզի տարածաշրջանում վերջնական խաղաղություն ապահովվի։ Այս ամենը թույլ կտա, հատկապես Լեռնային Ղարաբաղի հայերին անվտանգ ապրել իրենց քաղաքներում և գյուղերում:

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նրա անվանումը ևս հուշում է, պայմանագիր չէ, ունի մեծ արժանիք, քանի որ թույլ է տվել Լեռնային Ղարաբաղում տևական հրադադարի հաստատում: Այն, ինչ մենք տեսնում ենք ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հետ և համամիտ ենք, այն է, որ, իհարկե, դեռ շատ խնդիրներ կան: Ինչպես նշեցի, Լեռային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մնում է չլուծված, և մենք բախվում ենք հատկապես լուրջ մարդասիրական խնդիրների, մասնավորապես՝ Ադրբեջանում դեռևս պահվող հայ ռազմագերիների հարցը, մայիսից սկսված Հայաստան-Ադրբեջան սահմանային խնդիրները։

Կարծում ենք՝ որ այս կետից արդեն իսկ շատ կարևոր է, որ համանախագահ երեք երկրները նորից ներգրավվեն բանակցությունները վերսկսելու նպատակով: Ակնհայտ է, որ այս երեք պետությունները նախևառաջ միջնորդի դերում են: Բանակցությունները վերսկսելու համար պետք է լինի քաղաքական կամք Երևանում և Բաքվում: Հայաստանի իշխանությունների հետ իմ շփումներից կարող եմ արձանագրել, որ այստեղ այդ կամքը կա։ Եվ դա չափազանց կարևոր է, քանի որ այդ ամենը Հայաստանի շահերից է բխում: Կարծում եմ, որ գալիք շաբաթների և ամիսների ընթացքում համանախագահները կվերականգնեն կենտրոնական դերը: Այս խումբը բանակցություններ վարելու համար բոլորի կողմից ճանաչված միակ հարթակն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում