
Հանրահայտ ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը կիրակի ՝ սեպտեմբերի 12 -ին, հայտարարել է իր և ընկերոջ ՝ ֆիթնես մարզիչ Սեմ Ասգարիի նշանադրության մասին : Երգչուհին Instagram– ի իր էջում տեղադրել է տեսահոլովակ` ցուցադրելով մատանին:
«Չեմ կարող հավատալ», – տեսանյութին կից գրել է երգչուհին։
Նշենք, որ 39-ամյա Սփիրսը և 27-ամյա Ասգարին միմյանց ճանաչում են մոտ հինգ տարի: Նրանք առաջին անգամ հանդիպել են Slumber Party երգի տեսահոլովակի նկարահանման հրապարակում:
Զույգն իր նշանադրության մասին հայտարարել է այն բանից հետո, երբ օրերս երգչուհու հայրը որոշեց դադարեցնել դստեր նկատմամբ խնամակալությունը: Նա 2008 թվականից վերահսկում է դստեր անձնական և ֆինանսական հարցերը։