Tuesday, 23 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Ալաշկերտի» փորձությունը Թել-Ավիվում․ Ինչ է իրենից ներկայացնում «Մաքաբին»

Հայասանի չեմպիոն «Ալաշկերտը» սկսում է պայքարը ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։ Հիշեցնենք, որ «Ալաշկերտն» A խմբում է, որտեղ ընդգրկված են նաև ավստրիական ԼԱՍԿ-ը, Թել Ավիվի «Մաքաբին» ու Ֆինլանդիայի ՀԻԿ-ը։ Առաջին տուրում վաղը մեր թիմը Թել Ավիվում կմրցի «Մաքաբիի» հետ։ Վերջինս Իսրայելի փոխչեմպիոնն է և Կոնֆերենցիաների լիգայում պայքարը սկսել է որակավորման երկրորդ փուլից։ Այստեղ իսրայելական թիմը մրցել է Չեռնոգորիայի «Սուտիեսկայի» հետ և երկու հանդիպումներում հաղթել է 3։1 հաշվով։ Այնուհետև ընդհանուր 1։0 հաշվով հաղթել է Սլովակիայի «Տրնավային», դուրս գալով փլեյ-օֆֆ։ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում «Մաքաբին» հայտնվել է երկու հանդիպումների արդյունքում 4։1 հաշվով առավելության հասնելով Կարագանդային «Շախտյորի» նկատմամբ։

Իսրայելի մեկնարկած առաջնությունում «Մաքաբին» անց է կացրել երկու հանդիպում և վաստակել մեկ միավոր։ Մասանավորապես, սեպտեմբերի 11-ին «Ալաշկերտի» առաջիկա մրցակից սեփական հարկի տակ ոչ-ոքի 1։1 է խաղացել Պետահ Տիկվայի «Մաքաբիի» հետ։ Մինչ այդ «Մաքաբին» հյուրընկալվելիս 3։1 զիջել էր «Սախնինին»։ Իսրայելական թիմի ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքի հանրագումարը կազմում է 19․6 միլիոն եվրո, մինչդեռ «Ալաշկերտի» ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը 6 միլիոն եվրո է։ «Մաքաբիի» կազմում հանդես են գալիս Իսրայելի ազգային հավաքականի միանգամից 7 ֆուտբոլիստներ։ Նրանցից դարպասապահ՝ Էյալ Գոլասան վնասվածք ունի և վաղը խաղադաշտ դուրս չի գա։ «Մաքաբիում» ելույթ են ունենում 7 լեգեոներներ։ Նրանցից կարելի է առանձնացնել հոլանդացի վինգեր Բրենդլի Կուվասին և իսպանացի ձախ պաշտպան Էնրիկ Սաբորիտին։ Վերջինս ևս վնասվածքի պատճառով բաց կթողնի վաղվա հանդիպումը։

Ինչևէ, «Ալաշկերտը» Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում հայտնվել էր Եվրոպա լիգայի փլեյ օֆֆում Շոտլանդիայի չեմպիոն «Ռեյնջերսի» արգելքը չհաղթահարելու արդյունքում։ «Ալաշկերտը» այս տարի պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որտեղ առավելության էր հասել Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադս» թիմի նկատմամբ։ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի չեմպիոնի մրցակիցը մոլդովական «Շերֆին» էր, որի դեմ երկու խաղերում էլ «Ալաշկերտը» պարտվեց և հայտնվեց Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում, որտեղ կարողացավ հաղթահարել ղազախական «Կայրաթի» արգելքը։ Կարևորագույն մրցաշարին ընդառաջ «Ալաշկերտը» համալրել են երկու բրազիլացիներ։25-ամյա վինգեր Մաթեուս Ալեսանդրո Դոս Սանթոս Պերեյրան լեգենդար «Ֆլումինենսե» ակումբի սան է, 2 տարի հանդես է եկել Բրազիլիայի Ա Սերիան ներկայացնող թիմում։Մաթեուսը խաղացել է նաև բրազիլական «Բոտաֆոգո», «Ֆորտալեզա» և «Ատիբայա» ակումբներում։29-ամյա հարձակվող Նիքսոն Դարլանիո Ռեիս Կարդոսոն լեգենդար «Ֆլամենգոյի» սան է, 8 տարի հանդես է եկել Բրազիլիայի Ա Սերիան ներկայացնող ակումբում։Հայրենիքում Նիքսոնը ներկայացրել է նաև Ա Սերիայի «Ամերիկա Մինեյրո», ABC թիմերը, իսկ արտերկրում խաղացել է շվեդական «Կալմարում» և Մալթայի «Մոստայում»: Նախօրեին Հայաստանի չեմպիոնը համալրվել է ևս երկու խաղացողնեով։ 21-ամյա կենտրոնական պաշտպան, Հայաստանի երիտասարդական հավաքականի թեկնածու Արտյոմ Գյուրջյանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է, խաղացել է ակումբի երկրորդ թիմում: Գյուրջյանը ներկայացրել է Ռուսաստանի Մ-16, Մ-17, Մ-18 և Մ-19 հավաքականները, «Լոկոմոտիվի» կազմում հանդես է եկել UEFA Youth League-ում: Դե իսկ երկրորդ նորեկը ռուս եզրային պաշտպան Եվգենի Յատչենկոն է։ Նա հայրենիքում պաշտպանել է «Դինամո», «Ուրալ», «Վոլգար», «Շիննիկ», «Մորդովիա» և «Օլիմպ-Դոլգոպրուդնի» ակումբների գույները:

Բուքմեյքերները վաղվա մրցավեճում ֆավորիտ են համարում իսրայելական ակումբին։ Վերջինիս հաղթանակի համար սահմանված է 1․28 գործակից։ Ոչ-ոքին գնահատված է 5, իսկ «Ալաշկերտի» հաղթանակը 11 գործակցով։ «Մաքաբի»-«Ալաշկերտ» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 18։30-ին։ Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ տուրի հանդիպումը «Ալաշկերտը» կանցկացնի սեպտեմբերի 30-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում՝ մրցելով Ֆինլանդիայի չեմպիոն «Հիկի» հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում