
Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը MTV Video Music Awards մրցանակաբաշխության շրջանակում հաղթել է «Տարվա կատարող» անվանակարգում։
Երեկոյի ընթացքում Բիբերն ամենաշատ մրցանակներն է ստացել․ նա հաղթել է 7 անվանակարգերում, այդ թվում «Լավագույն փոփ-տեսահոլովակ» անվանակարգում՝ երգչուհի Giveon-ի հետ Peaches երգի համատեղ կատարման համար։
Նշենք, որ 18-ամյա ամերիկացի երգչուհի Օլիվիա Ռոդրիգոն իր Drivers License թրեքով հաղթել է «Տարվա երգ» անվանակարգում։
Հաղթողներին տրվում է MTV VMA-ի մրցանակը՝ Լուսնորդի արձան։