
Կոլումբացի զինծառայողները Կարիբյան ծովում կալանել են 80 մլն դոլար արժողությամբ 2․4 տոննա թմրանյութով բեռնված մոտորանավակ։ Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարար Դիեգո Մոլանոն իր թվիթերյան էջում։ Սա երկրի զինվորականների կողմից այս տարի առգրավված ամենախոշոր խմբաքանակն է։
Մոտորանավակը կանգնեցրել են Սան-Անդրես կղզուց 300 կմ հեռավորության վրա։ Ծովային փոխադրամիջոցում գտնված 5 անձինք, որոնցից 4-ը կոլումբացիներ են, ձերբակալվել են։
Մոլանոյի խոսքով՝ կոկաինը պատկանել է «Ծոցի կլան» հանցավոր խմբավորմանը։
Կոլումբիայի ռազմածովային ուժերի հաշվարկներով՝ 2021 թվականին առգրավվել է 235 տոննա կոկաին։
Logramos la mayor incautación de cocaína del año a bordo de una lancha tipo 'go fast', más de 2.4 toneladas. El 'Clan del Golfo' deja de recibir 80 millones de dólares que alimentan su actuar criminal, hay que romper cada eslabón del negocio del narcotráfico pic.twitter.com/cTMzvsuQTg
— Diego Molano Aponte (@Diego_Molano) September 12, 2021