Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Աշխարհին ճգնաժամի 2-րդ ալիք չի սպառնում. Հայաստանում ճգնաժամը շարունակվում է

«Առաջին լրատվական» զրուցակիցն է ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:


– Պարո՛ն Ասատրյան, միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցող իրադարձություններն ինչպե՞ս եք գնահատում, և ի՞նչ հետևանքներ դրանք կունենան:


– Միջազգային շուկաներում արտառոց բան տեղի չի ունենում: Իհարկե, կատարվածը մեծ ցնցում կարելի է համարել, վերջին շաբաթվա ընթացքում հիմնական շուկաներում`ԱՄՆ-ի, Արևելքի, ասիական, մինչև 10% տատանումներ եղան, ցնցումներն ամենուրեք էին, սակայն ամենածավալունը թերևս ԱՄՆ-ում էր: Պատճառները երկուսն են. նախ՝ հիմք հանդիսացավ ԱՄՆ պարտքի հետ կապված աղմուկը: Ընդ որում, պարտքի խնդիր չի եղել երբեք: Սա սովորական, ավելի շատ քաղաքական, վարչական խնդիր էր, քան ֆինանսական և տնտեսական: Բայց սա հետևանքներ առաջացրեց, գնահատող գործակալություններից Standard & Poor’s-ը ԱՄՆ վարկանիշն իջեցրեց, այն դեպքում, երբ Նահանգները, ի թիվս մի շարք երկրների, միշտ բարձրագույն վարկանիշն է ունեցել: Այսօր Ֆրանսիայի վարկանիշն ավելի բարձր է, քան ԱՄՆ-ինը, բայց եթե տնտեսությունները համեմատենք, նժարն, անխոս, ԱՄՆ-ի կողմն է: Ամեն դեպքում, ֆինանսական շուկաներում ինդեքսների անկումը սարսափելի չէր: Նույն Դոու Ջոնսը, Նասդաքը դեռ մնում են ավելի բարձր մակարդակի վրա, քան 2008-ի մեծ ճգնաժամից առաջ էին: Ի վերջո, և ամենակարևորն այն է, որ տնտեսությունում առկա են դրական միտումներ: Տեղաշարժերի առումով կան որոշ ապրանքատեսակների գների տատանումներ. ոսկու գինն է թռիչք գրանցել. 1 ունցիան՝ 1800 դոլար, որը, սակայն, դեռ չի հասել պատմական առավելագույնին: Հիշեցնեմ միայն, որ 1970-ականների վերջին այն համադրելի գներով մոտ 1 ունցիայի համար 2000 դոլար էր կազմում: Այլ ապրանքատեսակներից առանձնացման կարիք ունի նավթը, որի գնի նվազումը նման իրավիճակում զարմանալի է, որովհետև երբ ֆինանսական շուկաներում ցնցումներ են լինում, և փողի փախուստ է տեղի ունենում, սովորաբար նյութական ակտիվների գները բարձրանում են: Ոսկու, նավթի, պղնձի և այլ ռազմավարական բնույթի ապրանքատեսակների մասին է խոսքը, բայց այս անգամ հակառակ երևույթը եղավ. անկում ապրեցին և՛ նավթի, և՛ պղնձի գները, ինչը որոշակի ազդեցություն կարող է ունենալ նաև մեր տնտեսության վրա։


– Համաշխարհային ճգնաժամի 2-րդ ալիքը որքանո՞վ է հավանական: Հայաստանի տնտեսության վրա այն ի՞նչ ազդեցություն կունենա:


– Համոզված եմ, որ ճգնաժամի նոր ալիքի մասին հարցադրումները հիմնավոր չեն: Սա ընդամենը ֆինանսական շուկայում տեղի ունեցող իրադարձություններ են, որ լուրջ են, բայց ոչ ավելին: Ընդամենը 1-2 շաբաթ հետո կտեսնենք, որ այլ դրսևորումներ չեն լինելու:


Հայաստանի պարագայում վիճակը երկակի է. մի կողմից մեր երկիրն այնքան էլ կապ չունի համաշխարհային տնտեսության հետ կամ կապերն առանձնահատուկ են, որի պարագայում, անգամ եթե ճգնաժամ լինի, մենք 1-2 տարի հետո դրա դրսևորումները կտեսնենք: Ընդ որում, դա էլ հարցական է, ասում են՝ բան էլ չունենք, որ կորցնենք: Սակայն մյուս կողմից այդ չեղած տնտեսությունը շատ  խոցելի է` վկա աննախադեպ անկումը: Համենայնդեպս, մենք անմիջապես ոչ մի բան չենք զգա, որովհետև Հայաստանը նման է լեռներում ծպտված մի գյուղակի, ձյունը դրել է, ճանապարհները փակվել են, հաղորդակցություն չկա, ու մինչև գարունը չգա, ձյունը չհալչի, հայտնի չէ՝ ինչ է լինելու: Իհարկե, առանձին գործոններ պետք է որ իրենց ազդեցությունը թողնեն, բայց այստեղ էլ արդեն մեր տնտեսության առանձնահատկություններն են դրսևորվում: Օրինակ՝ նավթի գների էական անկում է տեղի ունեցել, վերջին ամիսների ընթացքում միջազգային շուկաներում նավթի գնի շուրջ 20%-ոց անկում է արձանագրվել, բայց հայ սպառողը դրա դրսևորումը չի տեսել, բենզինի գինը գարնանային թանկացումներից հետո մնացել է անփոփոխ: Պատճառը հայտնի է և բազմիցս նշվել է՝ մենաշնորհներ, օլիգարխիա, իսկ վերևում դեռ չեն որոշել գներն իջեցնել: Նախագահն, ասում են, արձակուրդում է, մինչև չգա, մինչև չկարգադրի, գները չեն փոխվելու: Թվում է, թե որոշակի ազդեցություն կարող է թողնել պղնձի գնի նվազումը:  Օգոստոսի 5-ին պղնձի բորսայական գինը 9.5 հազ. դոլար էր՝ տոննայի դիմաց, այսօր՝ 8,8 հազ. դոլար է, փաստորեն, մոտ 10% տատանում է եղել: Բայց դա էլ մեր տնտեսության վրա էական ազդեցություն չի ունենա, միայն որոշ փոփոխություն կարող են կրել տնտեսական ցուցանիշները: Իրականում պղնձի գնի տատանումներն ազդում են այն անձանց վրա, ովքեր այդտեղից ստանում են գեր-գեր-գերշահույթներ, որի մակարդակը մի քիչ կնվազի: Մեր հասարակությունը, մեր բյուջեն, ըստ էության, պղնձի հանքերի ծավալուն շահագործումից շահույթ չի ստանում:


Աշխարհում ճգնաժամեր, բնականաբար, էլի կլինեն: Դա տնտեսության զարգացման տրամաբանությունն է, եղել է, կա և կլինի: Հայաստանում մի քիչ այլ վիճակ է, նախ՝ ճգնաժամը դեռ ավարտված չէ: Այն, ինչ եղավ 2008-ին աշխարհում և 2009-ին ծավալուն ազդեցություն ունեցավ  Հայաստանի տնտեսության վրա, դեռ չի ավարտվել: Թեև մենք ունենք տնտեսական ցուցանիշների դրական շարժ, բայց մենք դեռ հեռու ենք նախաճգնաժամային ցուցանիշներից և զարգացման ներկայիս տեմպերով միայն 2014-2015 թթ. կհասնենք նախաճգնաժամային մակարդակին: Բացի այդ, առանձին ոլորտներում, մասնավորապես շինարարության ոլորտում, բացասական միտումները դեռ շարունակվում են: Հայաստանում այսօր ևս տեղի է ունենում կյանքի որակի տեսանելի նվազում: Չի կանխվել ճգնաժամի հետևանքներից ամենավտանգավորը` գնաճը, որն անցած տարի մոտ 10% էր, այս տարի այդ մակարդակը պահպանվում է: Մենք կարող ենք խոսել ճգնաժամից դուրս գալու մասին միայն այն դեպքում, երբ մի շարք զարգացումներ լինեն, առաջընթաց արձանագրվի, բայց ակնհայտ է, որ Հայաստանում նահանջը շարունակվում է: Թե դա երբ կկանխվի՝ արդեն կախված է քաղաքականությունից: Իշխանությունների կողմից շատ քիչ բան է ձեռնարկվել այս վիճակը շտկելու համար: Ավելի շատ խոսում են, քան անում: Ես չեմ տեսել քիչ թե շատ խելամիտ մի ծրագիր, որը կոչված էր ճգնաժամի հաղթահարմանը:


– Պարո՛ն Ասատրյան, եթե, այնուամենայնիվ, ճգնաժամի 2-րդ ալիք լինի, մեր տնտեսության ո՞ր ճյուղերն առավել շատ կտուժեն դրանից:


– 2008-ի ճգնաժամի սկզբերում մի անեկդոտ էին պատմում, հիշեցնեմ.


Ճգնաժամն ըստ հերթականության երկրներն է այցելում, բացում է այս մեկի դուռը, մտնում է՝ ավերում, արձանագրում, բացում է մյուսը՝ ավերում, ցուցակի մեջ անունը ջնջում, բացում է Հայաստանի դուռը, նայում է ցուցակին, տարակուսած ասում է՝ ես ե՞րբ եմ այստեղ եղել:

Ինչ վերաբերում է տնտեսության առանձին ոլորտներին` ճգնաժամն էական ազդեցություն թողեց նախ արտաքին ֆինանսական հոսքեր կլանող ոլորտների, մասնավորապես՝ շինարարության վրա: Ներկայումս ունենք արդյունաբերության աճ, բայց դա հիմնականում պայմանավորված է լեռնահանքային ոլորտով և էներգետիկայով, ինչը ևս խոցելի է դարձնում ամբողջ ոլորտը: Մենք, իհարկե, չունենք տնտեսության այնպիսի ոլորտներ, որոնք համաշխարհային տնտեսության հետ ներդաշնակ, զարգացած աշխատում են, և եթե ճգնաժամ լինի, էական ազդեցություն թողնի դրանց վրա: Ֆինանսական հատվածը երկակի է՝ մի կողմից դրա խոցելիության աստիճանն ավելի բարձր է, բայց մյուս կողմից տնտեսության մեջ մեր բանկային համակարգի ներառվածության, փոխկապակցվածության աստիճանը ցածր է, նաև՝ ֆինանսական շուկաների թերզարգացած վիճակը, բանկերի կողմից ֆինանսական ակտիվների բացակայությունն է պաշտպանում համակարգը: Մեզ մոտ ամեն ինչ կանխիկ է, իսկ կանխիկը կանխիկ էլ մնալու է: Փողը մի քիչ անհարմար կզգա իրեն, բայց այլ բան սպասել պետք չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում