Հյուսիսային Բաղլան նահանգում այսօր՝ սեպտեմբերի 12-ին, վերսկսվել են մարտերը Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժման զինյալների և ազգային դիմադրության ճակատի մարտիկների միջև: Այս մասին հայտնել է աշխարհազորայիններին մոտ գտնվող տարածաշրջանում ՏԱՍՍ-ի աղբյուրը։
«Այսօր առավոտյան Բաղլանի հովտի Պուլի-Հիսար շրջանում վերսկսվել են մարտերը թալիբների և աշխարհազորայինների միջև։ Կորուստներ կրելով ՝ «Թալիբանի» զինյալները ստիպված են եղել նահանջել այդ շրջանից»,- նշել է գործակալության զրուցակիցը։