Thursday, 25 04 2024
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն

Թշնամական միջավայրը՝ Հայաստանի պետականության բարդագույն մարտահրավերը

Թշնամական միջավայրի առկայությունը Հայաստանի համար դառնում է գերխնդիր այն իմաստով, որ մարտահրավերներն ու սպառնալիքների աղբյուրները ուղղակի մի քանի անգամ բազմապատկում են Հայաստանի և անգամ հավաքական հայության ռեսուրսը: Իսկ դա ստիպում է Հայաստանին ունենալ բավականին շոշափելի կախվածություն բավականին իրարամերժ  ու հակադիր շահեր տնօրինող և հետապնդող ուժային կենտրոններից, ինչը զգալիորեն բարդացնում է անվտանգության ապահովման ռազմավարական խնդրի սպասարկումը, ընդհուպ պետական ինքնիշխանության սպառնալիքով: Միաժամանակ, ամբողջ հարցն այն է սակայն, որ թշնամական միջավայրի հաղթահարման խնդիրը չունի պարզ թվաբանական պատասխան: Ավելին, պատասխանները իրապես բարդ են և դրա համար է ընդհուպ կենսական հրամայական այն, որ Հայաստանում այդ թեման լիներ և լինի հասարակական-քաղաքական լրջագույն քննարկումների առարկա, որովհետև այդ բարդ հարցերի պատասխաններին հնարավոր է լինելու կամ գալ բոլորով, համընդհանուր տրամաբանությամբ, կամ չի հաջողվելու գալ ոչ մի առանձին վերցրած խմբի կամ սուբյեկտի: Հայաստանը կսկսի՞ բարդ պատասխանի իրական, խորքային որոնումը, թե՞ ոչ: Սա իսկապես ոչ թե որևէ կառավարության, այլ հայության խնդիրն է:

Եթե անկախության առաջին տարիներին շատերին կարող էր թվալ, թե Հայաստանի խնդիրը լոկ Ադրբեջանի հետ էր և այն լուծվել է պատերազմի հաղթանակով, իսկ մնացյալը կառավարվում է խաղաղ կարգավորման գործընթացով՝ Մինսկի խմբի եռանախագահության ներքո, ապա ժամանակի ընթացքում ուղղակի ակնառու դարձավ, որ Հայաստանի խնդիրը բոլորովին էլ Ադրբեջանի հետ չէ, և ավելին՝ Ադրբեջանը Հայաստանի համար ինքնին գուցե խնդիր էլ չէ, կամ չէր լինի, եթե չլինեին հենց ավելի մեծ գեոքաղաքական խնդիրները: Իսկ դրանք առնչվում էին արդեն ուժային կենտրոներին, դրանց ռեգիոնալ և աշխարհաքաղաքական հավակնություններին, որոնց շարքում ժամանակի ընթացքում ավելի ու ավելի ագրեսիվ դեր ու տեղ էր ստանում Թուրքիան՝ մի շարք հանգամանքների բերումով: Ահա այստեղ է, որ թշնամական միջավայրի կառավարման և առավելագույնս չեզոքացման խնդիրը Հայաստանի համար դառնում էր, կամ դառնալու էր հիմնարար նշանակության հարց, որ պահանջելու էր համարժեք քննարկումներ թե օպերատիվ, թե ռազմավարական մակարդակում:

Այդ խնդիրը լուծելու, Հայաստանի շուրջ անվտանգային կառավարելի միջավայր ձևավորելու համար շատ կարևոր է լուծել այսպես ասած թշնամանքի կառավարման հարցը: Թշնամանք, որ պատմա-քաղաքական իրողությունների բերումով տարիների և տասնամյակների ընթացքում համակել է Հայաստանի անվտանգային «արեալը»: Սա իսկապես լուրջ խնդիր է, որն իրապես՝ անկախությունից հետո այդպես էլ չի դարձել մեր հասարակության և քաղաքական դասի հիմնարար քննարկումների առարկա, այն դեպքում, երբ դա է եղել Հայաստանի անկախ պետականության զարգացման առանցքային «դիլեման»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում