Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Չի լինում մահ հանուն մահի, լինում է մահ հանուն կյանքի.  Անկախության տոնը միանշանակ պետք է նշվի. Ռուբեն Բաբայան

Անկախության տոնը միանշանակ պետք է նշվի Հայաստանում, այլ հարց է, թե ինչպես պետք է նշվի, ինչ ձևով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց  Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը, անդրադառնալով կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ՀՀ Անկախության 30-րդ տարեդարձին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն:

Ռուբեն Բաբայանը կարծում է, որ տարբեր հարթությունում գտնվող երկու հարցեր իրար են խառնվել. «Անկախության տոնը միանշանակ պետք է ամեն տարի նշվի Հայաստանում, եթե անկախ պետություն ենք: Այլ հարց է, թե ինչպես պետք է նշվի, ինչ ձևով: Առավել ևս հաշվի առնելով համաճարակային վիճակը, որովհետև մենք այնպես ենք մեզ պահում, կարծես համաճարակ չկա, կարծես սա աղետ չէ: Չի կարելի խառնել երկու բան: Անկախության տոնը մեր ամենակարևոր տոնն է, եթե համարում ենք մեզ անկախ պետություն կամ գոնե ձգտում ենք դառնալ անկախ պետություն: Եթե ասում ենք՝ ինչ ժամանակն է անկախության տոնը նշելու, ապա հրաժարվում ենք որպես սպետականաստեղծ ազգ գոյություն ունենալուց: Միակ խանգարող հանգամանքը համաճարակն է, որը ահռելի չափերի է հասնում, եթե այն չլիներ, այո, պետք է նշել Անկախության տոնը: Պետք է կազմակերպել կլոր սեղաններ, հանրությանը բացատրել՝ ինչ բան է անկախությունը, որովհետև հանրությունը տեղյակ չէ, ինչ բան է անկախությունը»:

Հարցին, որ վարչապետի այս հայտարարությունից հետո, որոշ զոհված զինծառայողների հարազատներ հայտարարում են, որ թույլ չեն տալու այդ օրը տոնակատարություններ իրականացվեն և անեծքներ են հնչեցնում վարչապետի հասցեին, Բաբայանը նկատեց.  «Վարչապետի ասածից ոչ թե թշնամանալ է պետք, այլ խորհուրդ տալ:  Եթե ուզում ենք գոյատևել որպես ազգ, պետք է արժևորենք կյանքը, իսկ մենք արժևորում ենք մահը: Մահը դարձրել ենք ազգային արժեք: Եթե չենք դնում ապրելու խնդիր մեր առջև, այլ միայն սգալու, ուրեմն ապագա չունենք: Իսկ ես կարծում եմ մենք ապագա ունենք: Վերափոխեմ մի ասացվածք՝ «ոչ թե մահ իմացյալն է անմահություն, այլ կյանք իմացյալն է անմահություն»: Եթե ուզում ենք ինչ-որ ձևով հիշել մեր զինվորներին, որոնք իրենց կյանքը դրեցին հանուն մեր երկրի, մենք պետք է ապրենք, չի լինում մահ հանուն մահի, լինում է մահ հանուն կյանքի և այդպես պետք է լինի: Ուստի միանշանակ է, որ ԱՆկախության տոնը պետք է նշվի»:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում