Փարիզում ցուցարարները շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ հակահամաճարակային կանոնների խստացման, սանիտարական անցաթղթերի պահանջի դեմ բողոքի ցույցի ժամանակ։ Այս մասի հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Փարիզում մի շարք ակցիաներ են նախատեսված։
Ցուցարարներին ուղեկցում են իրավապահ մարմինների աշխատակիցները։ Բողոքի ակցիա ժամանակ սկսել են շշեր , ճայթուկներ նետել ոստիկանների ուղղությամբ և կրակ վառել: Փարիզում և Ֆրանսիայի այլ քաղաքներում 9-րդ շաբաթն անընդմեջ ցույցեր են անցկացնում սանիտարական անցաթղթերի հակառակորդները։
Օգոստոսի 9-ից Ֆրանսիայում հակահամաճարակային կանոնների պահպանումը խստացվել են սրճարաններում, ռեստորաններում, խոշոր առևտրի կենտրոններում, ինչպես նաև օդային և միջքաղաքային գնացքներով ճանապարհորդելու համար: Համաձայն խստացումների պարտադիր է համարվել COVID-19- ի դեմ ամբողջական պատվաստումների անցում, կամ կորոնավիրուսային վարակի բացասական թեստի առկայություն։