Ground zero… էպիկենտրոն կամ զրոյական մակարդակ․ այն վայրը, որտեղ մինչև 2001 թվականի սեպտեմբերի 11-ը գտնվում էին Նյու Յորքի Առևտրի համաշխարհային կենտրոնի երկվորյակ աշտարակները, այժմ հուշահամալիր է՝ սև մարմարյա ավազանով, որի պատերից ջուր է հոսում և ամբողջ երկայնքով փորագրված են զոհերի անունները։ Հիշատակի արարողության ընթացքում կկարդան ահաբեկչական հարձակումների 2983 զոհերի անունները: