Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Անկախ նրանից, թե որոշ քաղաքական գործիչներ ինչ են մտածում՝ Հոկտեմբերի 27-ն ու Մարտի 1-ը պետք է բացահայտվեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը։

-Պարոն Արշակյան, «Հայաստան» դաշինքի պատգամավոր, դաշնակցական Աղվան Վարդանյանն իշխանություններին խորհուրդ է տվել չշահարկել Մարտի 1-ի  և Հոկտեմբերի 27-ի թեմաները, որովհետև ըստ նրա՝ դրանց բացահայտումից կարող են շատ բաներ պարզվել՝ ի վնաս գործող իշխանությունների։ Կարծում եք չկա՞ այդ գործերի  բացահայտման անհրաժեշտություն այս փուլում։

-Քաղաքական հանցագործությունների բացահայտումը ընդդիմության կամ իշխանության շահերի հետ կապ չունի, դա կապված է պետության շահի հետ։ Ընդդիմությունն ու իշխանությունը անցողիկ է, նրանք այսօր կան, վաղը՝ չկան։ Իսկ պետական շահը  մնայուն է և անպայման պետք է մանրամասն ու վերջնական բացահայտում լինի։ Հայ ժողովրդի համար պետք է հարցեր չմնան, բոլորս պետք է իմանանք հանցագործության պատճառները, հետևանքները, շահառուները։ Պետք է իմանանք, որ պետական հանցագործությունը՝ այնպիսին ինչպիսին հոկտեմբերի 27-ն էր, չպետք է կրկնվի։ Դրա համար պետ է կանխարգելիչ աշխատանքներ կատարվեն։ Ես կասեմ, որ բացահայտումը կանխարգելիչ գործառույթ է, որը պետք է հասցվի մինչև գործի տրամաբանական ավարտը։

-Կարծում եք ՝այսօրվա ընդդիմությանն այդ բացահայտումները ձեռնտո՞ւ են։

-Ընդդիմությանը, իշխանության որևէ թևի, հասարակությանը ձեռնտու է, որ հանցագործությունը բացահայտվի։ Իսկ ընդդիմությունը պետությանը ծառայող քաղաքական ուժ է։ Ուստի թաքցնելը վնաս է և ենթադրում է նոր հանցագործության ծրագիր։ Այդ վիճակը մեզ սպառնում է նոր հանցագործությամբ, դրա համար հանցագործությունը պետք է բացահայտվի, հանցագործներն էլ պետք է պատժվեն։ Անկախ նրանից, թե որոշ մարդիկ, քաղաքական գործիչներ՝ ինչ կարծիք ունեն։ Եվ ինչքան շուտ այդ ամենը պարզվի, այնքան լավ։

-Ամեն մեկն իր ճշմարտությունն ունի, իշխանությունը մեղադրում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ իշխանությանը։

-Դա օրակարգից դուրս գալ է նշանակում, արդարադատության խնդիր է։ Պետության կայունությունը կախված է հենց դրանից։ Արդարադատությունն ինքը պետք է այս հարցերի պատասխանը տա։ Ընդդիմության և իշխանության քաղաքական գնահատականներն այստեղ էական չեն։ Նրանց գնահատականը կարևոր է որպես նախընտրական կոմպանիայի մի մաս, բայց ընդհանրապես դա իրավունքի ու արդարադատության խնդիր է։ Հանցագործության դեմ պետք է արդար դատաստան լինի։ Ընդդիմությունն ու իշխանությունը իրար մեջ դերերը բաժանում են, բայց  հասարակությանն ու պետությանը դա առանձնապես չի հետաքրքրում։ Դա պրոպագանդա է, ագիտացիա,  նախընտրական քարոզչություն։ Իսկ ընդհանրապես դա արդարադատության խնդիրն է ու դրանով պետք է զբաղվեն իրավապահ մարմիններն ու դատարանը։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում