Կառավարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 24-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ:
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ 2021 թվականի սեպտեմբերի 24-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով»,- տեղեկացնում է ՀՀ ԱԺ-ն:
Օրակարգում ընդգրկված է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին և Տեղական ինքնակառավարման մասին օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը՝ առաջին և երկրորդ ընթերցմամբ: