Պարբերաբար հնարավոր է լսել՝ Հայաստանը քսան տարի ժամանակ ձգեց եւ չկարգավորեց Արցախյան հարցը, մինչեւ հասավ պատերազմի: Ու թվում է, որ միանգամայն ռացիոնալ եւ հստակ պնդում է: Բայց պակասում է թերեւս մի բան՝ մի համոզիչ ապացույց, որ ժամանակ ձգողը եղել է Հայաստանը, թե, օրինակ՝ Ադրբեջանը: Արցախյան հարցի այսօրվա կարգավորումը որքանով է կախված ուժային կենտրոններից և որքան մեզնից։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է հասարակական գործիչ Արմեն Մարտիրոսյանի և ԳԽ նախկին պատգմավոր Ազատ Արշակյանի հետ: